Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Փյունիկ»-ի մի քանի ֆուտբոլիստ երկարաձգել է պայմանագիրը ակումբի հետ

«Փյունիկ»-ի մի քանի ֆուտբոլիստ երկարաձգել է պայմանագիրը ակումբի հետ

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի  «Փյունիկ»-ի մի շարք ֆուտբոլիստներ երկարաձգել են պայմանագրերն ակումբի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Փյունիկ»-ը երկարաձգել է պայմանագրերը կիսապաշտպաններ Արթուր Նադիրյանի, Նորայր Ղազարյանի և պաշտպան Սերոբ Գրիգորյանի հետ։

Արթուր Նադիրյանը «Փյունիկ»-ի սան է։ 22-ամյա կիսապաշտպանը ակումբի կազմում անցկացրել է 50 խաղ։

Սերոբ Գրիգորյանը «Փյունիկ»-ում է 2016 թվականից։ 25-ամյա եզրային պաշտպանը թիմի կազմում մասնակցել է 85 խաղի։

Նորայր Ղազարյանը նույնպես հանդիսանում է «Փյունիկ»-ի ակադեմիայի սան։ 18-ամյա կիսապաշտպանն այս մրցաշրջանում է նշել նորամուտը Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում։ Ղազարյանը «Փյունիկ»-ի գլխավոր թիմի կազմում մասնակցել է 5 հանդիպման։

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]