Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

 Իրանը համավարակի սկզբից ի վեր օրական մահերի ռեկորդային քանակություն Է արձանագրել

 Իրանը համավարակի սկզբից ի վեր օրական մահերի ռեկորդային քանակություն Է արձանագրել

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թվում մահացու վախճանների քանակը մեկ օրում աճել Է 221-ով եւ գերազանցել 12,3 հազարը: Հուլիսի 9-ին այդ մասին հայտնել Է երկրի առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի դեպարտամենտի ղեկավար Սիմա Սադաթ Լարին, տեղեկեացնում Է «Արմենպրես»-ը:

«Երկրում կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի քանակը կազմել Է 2 079, ախտահարվածների ընդհանուր թիվը հասել Է 250 458-ի»,- մեջբերում Է նրա խոսքը ISNA գործակալությունը:

Լարին հավելել Է, որ «անցած 24 ժամում Իրանում մահացել Է 221 պացիենտ, իսկ մահացու վախճանների ընդհանուր թիվը հասել Է 12 305-ի»: Այսպիսով, Իրանում մեկ օրում մահացու վախճանների ամենամեծ թիվն արձանագրվում Է երկրորդ անգամ վերջին երք օրվա ընթացքում եւ երրորդ անգամ՝ վերջին հինգ օրում:

Մահացության նախկին առավելագույն ցուցանիշը հայտարարվել Է հուլիսի 7-ին (200): Առողջապահության նախարարության տվյալներով՝ 212 176 մարդ առողացել Է, երկրում կատարվել Է կորոնավիրուսի 1 897 803 թեստ: Թեհրանն ապրիլի 11-ից աստիճանաբար չեղյալ Է հայտարարում համավարկի պատճառով սահմանված միջոցները:

Բնակիչների մեծ մասը վերադարձել Է աշխատանքի, գործում են առեւտրական կենտրոնները, վարսավիրանոցները եւ ռեստորանները, վերացվել Է անձնական տրանսպորտով նահանգների միջեւ տեղաշարժի սահմանափակումը, շատ քաղաքներում բաց են մզկիթները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]