Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Օգոստոս

Մոսկվա-Երևան չարտերային չվերթներ կիրականացվեն հուլիսի 16-ին և 18-ին

Մոսկվա-Երևան չարտերային չվերթներ կիրականացվեն հուլիսի 16-ին և 18-ին

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Դոմոդեդովո» օդանավակայանից «Ռեդ Վինգս» ընկերությունը հուլիսի 16-ին և 18-ին ժամը 18:00-ին կիրականացնի Մոսկվա-Երևան չարտերային չվերթներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը:

«Այս չվերթների տոմսերը դեսպանությունում ցուցակագրված 4280-5000 համարների ներքո գրանցված քաղաքացիները կարող են ձեռք բերել «Դոմոդեդովո» օդանավակայանի N 94 տոմսարկղից հուլիսի 9-ին (ժամը 15:00­21:00-ն), հուլիսի 10-ին, 11-ին և 12-ին (ժամը՝ 10։00-21։00-ն)»,-հայտնել են դեսպանությունից:

Տոմսերն անհրաժեշտ է ձեռք բերել մինչև հուլիսի 13-ը (ժամը 21։00-ն)։

Ավիատոմսի արժեքը 13 հազ. ռուբլի է։ Ուղեբեռը՝ 23 կգ (մեկ կտոր), ձեռքի ուղեբեռը՝ 8 կգ (մեկ կտոր)։ Մինչև երկու տարեկան երեխաների տոմսերն անվճար են (առանց ուղեբեռի)։

Հաշվառումը վերոնշյալ օրերին կմեկնարկի ժամը 15։00-ին (հաշվառման սեղաններ՝ 23-33)։





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ