Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Գյումրու մեծածախ առևտրի փակ շուկայի աշխատանքը կասեցվեց 24 ժամով  

Գյումրու մեծածախ առևտրի փակ շուկայի աշխատանքը կասեցվեց 24 ժամով

 

ԳՅՈՒՄՐԻ, 9  ՀՈԻԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պարետի որոշմամբ  հուլսի 9-ին 24 ժամով կասեցվեց Գյումրու մեծածախ առևտրի փակ շուկայի աշխատանքը:  Տարածքի սեփականատեր հանդիսացող «Ասատրյանների Սախա Լենա» ՓԲԸ-ն  այս ընթացքում ստիպված կլինի արգելելու առևտրով զբաղվող քաղաքացիների մուտքը տարածք: «Մշտադիտարկման արդյունքում շուկայում հայտնաբերվել են տարբեր խախտումներ, խախտումների մասին վկայող արձանգրությունն ուղղարկվել է պարետատուն ու պարետի որոշմամբ տարածքի գործունեությունը 24 ժամով կասեցվել է»,-«Արմենպրես»-ին տեղեկացրեց Սննդի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի ղեկավար Արտուշ Հովհաննիսյանը՝ վստահեցնելով, որ շուկայի գործունեության վերսկսումից հետո մշտադիտարկումները շարունակական բնույթ կկրեն:

Կասեցման ընթացքում տարածքը կախտահանվի: «Ասատրյանների Սախա Լենա» ՓԲԸ­ն  այս ընթացքում պարտավորվում է վերացնել բոլոր թերությունները:

 

Արմենուհի Մխոյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]