Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   10 Օգոստոս

ԲԴԽ-ն մերժեց դատավոր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը

ԲԴԽ-ն մերժեց դատավոր Ազարյանին կարգապահական պատասխանատվության 
ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բարձրագույն դատական խորհուրդը հուլիսի 9-ին որոշում է կայացրել մերժել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դատավոր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ ԲԴԽ էր դիմել Արդարադատության նախարարությունը՝ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի դիմումի հիման վրա: Դիմումի առիթը «5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանի գործով դատավոր Ալեքսանդր Ազարյանի արած արտահայտությունն էր Սասուն Խաչատրյանի վերաբերյալ:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշել է, որ Ազարյանը դրսևորել է անհարգալից և անբարեխիղճ վերաբերմունք դատավարության մասնակցի և վերջինիս վերադասի նկատմամբ, ինչպես նաև իր խոսքով կողմնակալության կամ խտրականության տպավորություն է ստեղծվել։

Ազարյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը իր հերթին ասել է, որ փորձ է արվում ճնշում գործադրել դատավորի նկատմամբ։





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ