Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մարտունի քաղաքում կիրականացվեն էներգախնայողության ծրագրեր

Մարտունի քաղաքում կիրականացվեն էներգախնայողության ծրագրեր

ԳԱՎԱՌ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս տարի 4 մանկապարտեզների շենքերում կիրականացվեն հիմնանորոգման եւ ջրատաքացուցիչների տեղադրման, համայնքապետարանի եւ ենթակա 4 հիմնարկների շենքերի կարիքների համար՝ արեւային ֆոտովոլտային կայանի կառուցման աշխատանքներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնից՝ Մարտունի քաղաքի 4 մանկապարտեզների շենքերի նորոգման եւ ջրատաքացուցիչների տեղադրման ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 18 միլիոն դրամ, որի 65 տոկոսը կամ 11 միլիոն 700 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը կամ 6 միլիոն 300 հազար դրամը՝ Մարտունու համայնքապետարանը: Մարտունու համայնքապետարանի շենքի տանիքին արեւային ֆոտովոլտային կայանի տեղադրման ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 38 միլիոն 651 հազար դրամ, որի 65 տոկոսը կամ 25 միլիոն 123 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը կամ 13 միլիոն 527 հազար դրամը՝ Մարտունու համայնքապետարանը:

Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանի տեղեկացմամբ՝ մանկապարտեզների հիմնանորոգման եւ ջրատաքացուցիչների տեղադրման աշխատանքների շինարարական մրցույթի արդյունքներն ամփոփված են, շինարարությունը կմեկնարկի առաջիկա օրերին, իսկ արեւային ֆոտովոլտային կայանի տեղադրման ծրագրի մրցույթն արդեն հայտարարված է: «Առաջին ծրագրի իրականացման արդյունքում մենք մոտ 90 տոկոսով կավարտենք համայնքի մանկապարտեզների հիմնանորոգման ծրագիրը, որը սկսել էինք երեք տարի առաջ ու շարունակել մի քանի փուլերով: Մանկապարտեզներում, ներքին հարդարման աշխատանքներից զատ, կտեղադրվեն նաեւ արեւային ջրատաքացուցիչներ, որոնք շենքերը կապահովեն մշտական տաք ջրով: Նույն ծրագրի շրջանակում ջրատաքացուցիչ կտեղադրվի նաեւ Մարտունու մարզադպրոցի շենքի տանիքին: Իսկ սուբվենցիոն երկրորդ ծրագրով Մարտունու համայնքապետարանի տանիքին կտեղադրվի 80 կվտ/ժ հզորությամբ արեւային ֆոտովոլտային կայան, որը կսպասարկի համայնքապետարանի, արվեստի դպրոցի, կոմունալ սպասարկման եւ բարեկարգման գրասենյակի, Գ. Նժդեհի անվ. մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի շենքերի, ինչպես նաեւ քաղաքի լուսավորության ցանցի շուրջ 60 տոկոսի էներգետիկ կարիքները: Եթե մեր միջոցները բավարարեին ծրագրին ավելի մեծ բյուջեով մասնակցելու համար, ապա կկարողանայինք խնդիրը լուծել համայնքային ենթակայության բոլոր հիմնարկների, ինչպես նաեւ քաղաքի լուսավորության ողջ ցանցի համար: Ամեն դեպքում, մեր քաղաքի համար կենսական նշանակության խնդիրների ենք լուծում տալիս»,- նշեց համայնքի ղեկավարը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]