Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   10 Օգոստոս

Գեղարքունիք գյուղում արվել են աղբավայրի թաղման եւ ճանապարհների ու ջրատարների նորոգման աշխատանքներ

Գեղարքունիք գյուղում արվել են աղբավայրի թաղման եւ ճանապարհների ու 
ջրատարների նորոգման աշխատանքներ

ԳԱՎԱՌ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք գյուղում այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում տեղական միջոցների հաշվին տարբեր ոլորտներում իրականացվել են կենսական նշանակության մի շարք ծրագրեր, որոնց արդյունքում բարելավվել է խմելու եւ ոռոգման ջրի մատակարարումը, ներհամայնքային եւ դաշտամիջյան ճանապարհների անցանելիությունը, հողածածկվել է նախկին տարիներին օգտագործված աղբավայրը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիք համայնքի ղեկավար Արայիկ Աբրահամյանը, տեղական միջոցներից 175 հազար դրամ հատկացվել է համայնքային կենտրոնի մեկ սենյակի հիմնանորոգմանը: Աշխատանքներն իրականացվել են ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի գրասենյակի հետ համագործակցությամբ: Դաշտամիջյան ճանապարհների հիմնանորոգման համար հատկացվել է 456 հազար դրամ, ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգման համար՝ 800 հազար դրամ, խմելու ջրատարի ներքին ցանցի վթարների վերացման եւ ոռոգման առուների մաքրման աշխատանքների համար՝ 385 հազար դրամ, ոռոգման համակարգի նորոգումների համար՝ 404 հազար դրամ, համավարակի դեմ պայքարի նպատակով ախտահանիչ նյութեր ձեռք բերոլու համար՝ 226 հազար դրամ եւ աղբավայրի հողածածկման համար՝ 489 հազար դրամ:  

«Համայնքի համար առաջնահերթ խնդիրների լուծման համար ծախսված ընդհանուր գումարը կազմում է շուրջ 3 միլիոն դրամ: Կարծում եմ, համեմատաբար քիչ ծախսերով մենք բավարար արդյունքների ենք հասել: Մնացած միջոցներն ուղղվել են սուբվենցիոն ծրագրի իրականացմանը, որի շրջանակում կկառուցվի լուսավորության ցանց համայնքի 12 փողոցներում: Շատ կարեւոր էր հատկապես աղբավայրի հողածածկումը, որը գտնվում է ոռոգման ջրամբարի տարածքում: Այն տարիներ շարունակ գործել է ոչ օրինական հիմքերով, չի մշակվել կամ հողածածկվել՝ հակասանիտարական ու անհրապույր վիճակ ստեղծելով շրջապատում: Արդեն չորս տարի է, ինչ մեր համայնքի աղբը, համաձայն Գեղարքունիքի եւ Կարմիրգյուղի համայնքապետարանների միջեւ կնքված պայմանագրի, տեղափոխվում է Կարմիրգյուղի աղբավայր, սակայն հին աղբավայրը մնում էր բաց՝ սպառալիք ստեղծելով շրջակա միջավայրի համար: Աղբավայրի հողածածկումը համարում ենք աշխատանքների առաջին փուլը, իսկ միջոցներ գտնելու դեպքում կկատարենք հողի երկրորդ շերտի տեղադրման եւ ծառատնկման, կանաչ գոտու ստեղծման աշխատանքներ»,- հավաստեց համայնքի ղեկավարը:

Խոսրով Խլղաթյան





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ