Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հնդկաստանը եւ Չինաստանը կոնսուլտացիաների նոր փուլ կանցկացնեն սահմանային հարցերի շուրջ

Հնդկաստանը եւ Չինաստանը կոնսուլտացիաների նոր փուլ կանցկացնեն սահմանային հարցերի շուրջ

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանը եւ Հնդկաստանը կոնսուլտացիաների նոր փուլ կանցկացնեն սահմանային հարցերի շուրջ, ինչպես նաեւ՝ զինվորական հրամանատարների հանդիպում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 9-ին հայտարարել Է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը:

«Հնդկական եւ չինական կողմերը կաջակցեն երկխոսությանը եւ շփումներին զինվորական ու դիվանագիտական կապուղիներով, այդ թվում նաեւ զորքերի հրամանատարների մակարդակով բանակցություններին ու սահմանային հարցերի շուրջ կոնսուլտացիաներին»,-ճեպազրույցում հայտարարել Է Չժաո Լիցզյանը: Թե հատկապես երբ կկայանան բանակցությունները, նա չի ճշտել: Նա հույս Է հայտնել, որ հնդկական կողմը կընդառաջի եւ գործնականում կկատարի այն փոխհամաձայնությունը, որը ձեռք Է բերվել կողմերի միջեւ՝ միատեղ աջակցելու իրադրության մեղմացմանը սահմանային տարածաշրջանում:

«Ներկայում իրադրությունը հնդկա-չինական սահմանի վրա կայուն Է, շարունակում Է մեղմանալ»,-հավելել Է չինացի դիվանագետը: Հնդկաստանի եւ Չինաստանի միջեւ առկա Է վաղեմի տարածքային վեճ Քաշմիրի հյուսիսում լեռնատարածքի հատվածի, ինչպես նաեւ Արունաչալ-Փրադեշ հյուսիսարեւելյան նահանգում գրեթե 60 հազար քառակուսի կիլոմետրի պատկանելության շուրջ: Փաստական հսկողության գիծը, որն այս տարածաշրջանում փոխարինում Է երկրների միջեւ սահմանին, անցնում Է Լադակխի տարածաշրջանով:

1962 թվականին այդ վեճը վերաճել Է սահմանային պատերազմի: 1993 եւ 1996 թվականներին ՉԺՀ-ն եւ Չինաստանը համաձայնագիր են ստորագրել վիճելի շրջաններում խաղաղություն պահպանելու վերաբերյալ: Իրադրության սրումը տարածաշրջանում սկսվել Է դեռեւս մայիսի սկզբին, երբ երկու երկրների զինվորականների միջեւ մի շարք հակամարտություններ տեղի ունեցան Պանգոնգ Ցո բարձրլեռնային լճի շրջանում: Դրանից հետո Հնդկաստանը եւ Չինաստանը հունիսի 15-ի երեկոյան սկսեցին Լադակխում ուժերի ամրացումը: Նյու Դելիի պաշտոնական տվյալներով՝ միջադեպի հետեւանքով հնդկական կողմից զոհվել Է 20 զինվոր: Չինական կողմից զոհվածների եւ տուժածների մասին տեղեկատվություն չի հրապարակվել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am