Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   10 Օգոստոս

«Շանգրի Լա» խաղատան լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել

«Շանգրի Լա» խաղատան լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողովը հուլիսի 8-ի նիստի արդյունքում կայացրել է եզրակացություն, ըստ որի` «Օնիրա Քլաբ» ՍՊ ընկերությանը տրված խաղատան կազմակերպման լիցենզիան պետք է ուժը կորցրած ճանաչվի: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ պաշտոնական հայտարարությունների azdarar.am կայքից:

 «Հաշվի առնելով, որ «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ն մինչև 2018 թվականի հունիսի 25-ը չի վճարել ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 2014 թվականի հունվարի 1-ին «Օնիրա Քլաբ» ՍՊԸ տրված խաղատան կազմակերպման թիվ ԽՏ-001 լիցենզիայի համար 2020 թվականի երրրորդ եռամսյակի պետական տուրքի տարեկան գումարի մեկ քառորդ մասը, ինչպես նաև այն, որ ՀՀ ֆինանսների նախարարի 2019թվականի մարտի 21-ի թիվ 266-Ն հրամանով «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ի նկատմամբ որպես պատասխանատվության միջոց կիրառվել է լիցենզիայի գործողության կասեցման համար հիմք հանդիսացող խախտման կատարում և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով՝ «ՕՆԻՐԱ ՔԼԱԲ» ՍՊԸ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 2014 թվականի հունվարի 1-ին տրված թիվ ԽՏ-001 խաղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած ճանաչել»,-նշված է հրապարակված եզրակացության մեջ:

«Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով սահմանվում է, որ լիազոր մարմինը լիցենզիայի գործողությունը դադարեցնում է, եթե կազմակերպիչը սույն օրենքի 14-րդ հոդվածին համապատասխան լիցենզիայի գործողության կասեցման համար հիմք հանդիսացող խախտում թույլ տալուց հետո` երկու տարվա ընթացքում, թույլ է տվել խախտում, որը հիմք է լիցենզիայի գործողությունը կրկին կասեցնելու համար:

«Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ն «Շանգրի Լա» խաղատունը շահագործողն է:

«Լիազոր մարմնի ղեկավարը՝ ֆինանսների նախարարը ստորագրել է որոշում՝ լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին»,- «Արմենպրես»-ին այս մասին հայտնեց ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղար Աննա Վարդանյանն ու հավելեց, որ այն օրենքով սահմանված կարգով կուղարկվի ընկերությանը:

Ազգային անվտանգության ծառայության հունիսի 14-ին տարածած հաղորդագրության համաձայն՝ ԲՀԿ ղեկավար  Գագիկ Ծառուկյանի «Մուլտի գրուպ» կոնցեռնի մեջ մտնող «Օնիրա Քլաբ» ընկերությունը պետությանը տասնյակ միլիարդավոր դրամների վնաս է պատճառել։ Այս մասով ԱԱԾ քննչական դեպարտամենտում քրեական գործ էր հարուցվել: 

Աննա Գրիգորյան





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ