1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Խմիչքի արտադրության ոլորտում կիրականացվի 1,6 մլրդ դրամի ներդրումային ծրագիր

Խմիչքի արտադրության ոլորտում կիրականացվի 1,6 մլրդ դրամի ներդրումային ծրագիր

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը բավարարեց «ԱՐՄԵՆԻԱ ՎԱՅՆ» ԳՈՐԾԱՐԱՆ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված հայտը` գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ըստ հիմնավորման, գործարանի կողմից ներմուծվող ապրանքները օգտագործվելու են օղու և գինու արտադրության համար (Արագածոտնի մարզ)։

Ընկերությունը 2016 թվականի դեկտեմբերի 29-ին ՀՀ կառավարության որոշմամբ ստացել է մաքսատուրքից ազատման արտոնություն, որի արդյունքում փաստացի իրականացրվել է 3.3 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար եւ ստեղծվել է 255 նոր աշխատատեղ:

Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 16 մլրդ դրամի ներդրում` հումքի ձեռքբերման համար: Ներկայում առկա է 255 աշխատատեղ: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 40 նոր աշխատատեղ` 250 հազար դրամ միջին աշխատավարձով։

Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 10 մլրդ դրամ, որից 5 մլրդ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 42 մլրդ դրամի արտադրանքը՝ ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում, 800 մլն դրամի արտադրանքը՝ երրորդ երկրների տարածքում:

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 16 մլրդ դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում 106 մլն դրամ:

Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]