Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Թրամփը պատրաստ Է ԱՄՆ-ի զորքերը դուրս բերելու Հարավային Կորեայից եւ Ճապոնիայից. Բոլթոն

Թրամփը պատրաստ Է ԱՄՆ-ի զորքերը դուրս բերելու Հարավային Կորեայից եւ Ճապոնիայից. Բոլթոն

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ Է հրաման տալու ամերիկյան զորքերը դուրս բերելու Հարավային Կորեայից եւ Ճապոնիայից, եթե Սեուլը եւ Տոկիոն չհամաձայնվեն բարձրացնելու դրանց տեղաբաշխման համար վճարը՝ Սպիտակ տան տիրոջ պահանջներին համապատասխան:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս նախազգուշացմամբ հանդես Է եկել ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի նախկին օգնական Ջոն Բոլթոնը հուլիսի 9-ին ճապոնական «Սանկեյ» թերթում հրապարակված հարցազրույցում:

«Ի տարբերություն ԱՄՆ-ի բոլոր նախկին նախագահների,- ասել Է նա,- Թրամփն իրոք կարող Է զորքերի դուրսբերման որոշում կայացնել: Վճարի բարձրացման մասին նրա պահանջներն անհրաժեշտ Է ընկալել ավելի լուրջ»: Բոլթոնի կարծիքով՝ Թրամփը մեծ հավանականությամբ կարող Է հրաման տալ ամերիկյան զորքերը դուրս բերելու մասին ոչ թե Ճապոնիայից, այլ Հարավային Կորեայից, որի հետ այժմ շատ դժվարին բանակցություններ են ընթանում դրանց տեղաբաշխման համար Սելուի վճարի ավելացման շուրջը: Իր ավելի վաղ հրապարակված հուշերում նախագահի նախկին օգնականը հայտնել Է, որ ԱՄՆ-ն անցյալ տարի Ճապոնիայից պահանջել Է երկրում ամերիկյան ռազմակայանները պահելու համար տարեկան տրամադրել 8 միլիարդ դոլար՝ 4,3 անգամ ավելի, քան այժմ:

Թրամփն, ասված Է գրքում, իր օգնականին կարգադրել Է սպառնալ Ճապոնիայից ամերիկյան զորքերի լիակատար դուրսբերմամբ, եթե նա հրաժարվի ավելացնել ռազմակայանները պահելու իր ծախսերը: Բոլթոնն ազգային անվտանգության հացերով օգնականի պաշտոնից հեռացվել Է անցյալ տարվա սեպտեմբերին: Նրա հուշերը, որոնք Թրամփի գործունեության խիստ բացասական գնահատականներ են բովանդակում, հրապարակվել են այս տարվա հունիսին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]