1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Առաջիկա հինգ տարիներին Արցախում կիրականացվեն մինչև 400կմ ասֆալտապատման աշխատանքներ

Առաջիկա հինգ տարիներին Արցախում կիրականացվեն մինչև 400կմ ասֆալտապատման 
աշխատանքներ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` ճանապարհաշինական կազմակերպությունների ղեկավարների մասնակցությամբ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Հանրապետությունում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքի մասին զեկուցմամբ հանդես է եկել քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը:

Երկրի ղեկավարը նշել է, որ մայրուղիների, միջհամայնքային և գյուղատնտեսական նշանակության ճանապարհների բարեկարգ վիճակի պահպանումը մշտապես գտնվելու է իշխանության ուշադրության կենտրոնում:  Այդ նպատակով ամեն տարի պետական բյուջեից զգալի ֆինանսական միջոցներ են հատկացվելու: Արայիկ Հարությունյանի խոսքով՝ առաջիկա հինգ տարիներին նախատեսվում է իրականացնել մինչև 400կմ ասֆալտապատման աշխատանքներ: «Խիստ վերահսկողություն է իրականացվելու կատարված աշխատանքի որակի նկատմամբ: Սահմանված չափանաշիները խախտողների նկատմամբ կիրառվելու է առավելագույն տույժ և տուգանք»,- ընդգծել է նախագահը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]