Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Քաղաքացին կորոնավիրուսից մահանալու մատերիալ չէ. վարչապետը՝ պարետի վերջին որոշման մասին

Քաղաքացին կորոնավիրուսից մահանալու մատերիալ չէ. վարչապետը՝ պարետի վերջին 
որոշման մասին

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի հուլիսի 8-ի որոշմանը, որով մի շարք հիվանդություններ ունեցող անձինք բաց տարածքներում կարող են դիմակ չկրել։ 

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ փողոցում դիմակներ կրելու պարտադրանքից ազատվելու են միայն այն անձինք, որոնք փաստաթղթով ամրագրված կարողանալու են հիմնավորել իրենց այս կամ այն հիվանդության առկայությունը. «Բանավոր խոսքի վրա չի կարող հիմնվել ոստիկանը: Հակառակ դեպքում ոստիկանությունը պետք է կիրառի տուգանքներ:

Ընդ որում տուգանքների հետ կապված հայտնի շրջանակները փորձում են շահարկումներ անել: Այո, մենք ասում ենք, որ ամենախիստ միջոցներով պետք է կարողանանք ապահովել հակահամաճարակային կանոնների պահպանումը: Այս ճանապարհին հետեւողական ենք լինելու, անհրաժեշտության դեպքում ներդնելու ենք նոր խստացումներ: Մեր նպատակն է այնպես անել, որ նաեւ մեր այն սիրելի հայրենակիցները, որոնց համար մոտիվացիան կարող է լինել միայն  տուգանքից խուսափելը, նաեւ այդ քաղաքացիներին կարողանանք քաջալերել, որ նրանք դիմակներ կրեն: ՀՀ քաղաքացին կորոնավիրուսից մահանալու մատերիալ չէ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Նիկոլ Փաշինյանը: 

Հայաստանում հուլիսի 9-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 30346 դեպք, որոնցից 18000 -ն` առողջացած: Այս պահին փաստացի բուժում է ստանում կորոնավիրուսային հիվանդությամբ 11641 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 129 166 թեստավորում: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 535 դեպք։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]