Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԱՀԿ-ն հաստատեց՝ COVID-19-ը կարող է տարածվել օդի միջոցով. վարչապետը՝ կորոնավիրուսի դեպքերի մասին

ԱՀԿ-ն հաստատեց՝ COVID-19-ը կարող է տարածվել օդի միջոցով. վարչապետը՝ 
կորոնավիրուսի դեպքերի մասին

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին հայտարարությանը, ըստ որի՝ կորոնավիրուսը կարող է տարածվել օդի միջոցով: 

«Երեկ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարեց, որ հաստատված է համարում՝ օդի միջոցով վարակը կարող է տարածվել, սա այն է, ինչի վերաբերյալ մենք նախորդ շաբաթ, հիմնվելով գիտական նոր տվյալների վրա, հայտարարել էինք ու այս առումով կարևորվում է դիմակների կրումը, այդ թվում, բաց տարածքներում», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց վարչապետը՝ ավելացնելով, որ միայն մեկ օրում աշխարհում կորոնավիրուսի դեպքերը գերազանցել են հարյուր հազարը, ընդհանուր դեպքերի թիվը գերազանցել է 12 միլիոնը։

«Երկրներ, որոնք հայտարարել էին, թե հաղթահարել են կորոնավիրուսը, ցավոք, կրկին վերադառնում են համաճարակի ամենաակտիվ փուլ»,- նկատեց վարչապետը՝ նշելով, որ Հայաստանում համավարակը նույնպես շարւնակվում է տարածվել: Վերջին օրվա տվյալներով մեր երկրում արձանագրվել է 526 դեպք, կորոնավիրուսի հետևանքով մահերի դեպքերը հասել են 535-ի, այլ պատճառներով մահացել է 170 մարդ։

«Ես կրկին ուզում եմ ընդգծել, որ հակահամաճարակային մեր ռազմավարությունը շարունակում է մնալ նույնը, այն է՝ սովորել ապրել այնպիսի կանոններով, որոնք թույլ կտան զրոյացնել նոր դեպքերի թիվը կամ մոտեցնել զրոյի», - ասաց վարչապետը։

Հայաստանում հուլիսի 9-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 30346 դեպք, որոնցից 18000 -ն` առողջացած:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]