Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ռուս զինվորականները հայտնել են Սիրիայում քիմիական զենքի կիրառմամբ սադրանք նախապատրաստելու մասին

Ռուս զինվորականները հայտնել են Սիրիայում քիմիական զենքի կիրառմամբ սադրանք նախապատրաստելու մասին

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորման զինյալները սադրանքներ են պլանավորում Իդլիբի մի քանի բնակավայրերում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ճեպազրույցում հայտնել Է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսաստանյան կենտրոնի ղեկավար դերծովակալ Ալեքսանդր Շչերբեցկին:

Նրա խոսքով՝ ահաբեկիչները մտադիր են Դամասկոսին մեղադրել քիմիական զենքի կիրառման մեջ: Նա նշել Է, որ զինյալները պատրաստել են ոչ պակաս, քան 15 ինքնաշեն պայթուցիչ սարքեր, որոնք հանդերձված են անհայտ թունավոր նյութով: Դրանք ստեղծել են Սարմադա քաղաքի լաբորատորիայում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]