1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Օրակարգում քաղաքացիական ավիացիայի զարգացման խնդիրներն են

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Օրակարգում քաղաքացիական 
ավիացիայի զարգացման խնդիրներն են

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի քաղաքացիական ավիացիայի շուրջ ծավալված վերջին զարգացումները վեր հանեցին այս կարևորագույն ոլորտում տասնամյակների ընթացքում կուտակված խնդիրները: Դրանց օպերատիվ լուծումներ տալը, առողջացման ծրագրերի մշակումն ու իրականացումը օրախնդիր են, և այդ ուղղությամբ գործողություններն արդեն մեկնարկել են: 2019 թ. Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության (ԻԿԱՕ) տեսչական խմբի՝ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի համակարգում իրականացված ավիացիոն անվտանգության աուդիտի արդյունքում արձանագրվեցին բացեր, որոնց լուծման առաջին քայլերից մեկը իրավական կարգավորումները պետք է լինեն:

«Զվարթնոց» օդանավակայանից կատարվող թռիչքների անվտանգությանը դրանք գրեթե չեն առնչվում, որովհետև այստեղ այն բարձր մակարդակի վրա է, սակայն իջել էր հանրապետության քաղաքացիական ավիացիայի վարկանիշը: Դրանում եղել են նաև օբյեկտիվ պատճառներ, օրինակ՝ ցածր աշխատավարձերը: Երբ ոլորտի որակյալ մասնագետը կարող է օդաչուի կամ նման այլ աշխատանքում ստանալ մի քանի հազար ԱՄՆ դոլարին համարժեք աշխատավարձ, ապա մի քանի հարյուր դոլարի աշխատավարձով կոմիտեում բարձր որակավորում ունեցող մասնագետի ներգրավումը  խնդիր է: Առողջացման գործընթացում նաև այս հիմնահարցի լուծման ուղղությամբ են քայլեր արվում:

Քրեական օրենսգրքում լրացվող նոր 7 հոդվածով երկար ժամանակահատվածով, ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում է նախատեսվում  օդանավը փախցնելու կամ զավթելու, շահագործման մեջ գտնվելու ժամանակ նրա ոչնչացման, օդանավում կամ օդանավակայանում պատանդ վերցներու, օդանավակայաններ կամ աէրոնավիգացիոն կենտրոններ բռնի ներխուժելու համար»:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]