Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Օրվա զարկերակ

Օրվա զարկերակ

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2007 թ. հուլիսի 9-ին Արարատի գագաթը նվաճեց 9 հոգանոց մի խումբ:

  • 1936 թ. հուլիսի 9-ին մահացել է Աղասի Խանջյանը՝ հայ խորհրդային կուսակցական և քաղաքական գործիչ (ծնվ. 1901 թ.):
  • 1941 թ. հուլիսի 9-ին ծնվել է Պուշկին Սերոբյանը՝ հայ քաղաքական գործիչ և իրավապաշտպան, ԽՍՀՄ այլախոհ:
  • 1955 թ. հուլիսի 9-ին տպագրվեց Բերտրան Ռասելի և Ալբերտ Էյնշտեյնի համատեղ կազմած մանիֆեստը:
  • 1956 թ. հուլիսի 9-ին ծնվել է Թոմ Հենքսը՝ ամերիկացի դերասան, Օսկարի կրկնակի դափնեկիր:
  • 1762 թ. սկսվեց Երկրորդի կառավարումը Ռուսական կայսրությունում: Նա շուրջ 34 տարի մնաց Ռուսաստանի կայսրուհի:
  • 1816 թ. հուլիսի 9-ին Արգենտինան հռչակեց իր անկախությունն Իսպանիայից:
  • 1930 թ. հուլիսի 9-ին ծնվել է Արտաշես Մարտիրոսյանը՝ հայ խորհրդային բանասեր, պատմաբան:

 

Հիշարժան փաստեր

  • Այսօր դա կարող է անհավանական թվալ, բայց 100 տարի առաջ Սթոունհենջը վաճառվել է աճուրդում՝ 6600 ֆունտ ստերլինգով, որն այսօրվա գներով կազմում է մոտ 800000 դոլար: Գնորդը Սեսիլ Չաբն էր, ով այդ կերպ ցանկացավ յուրահատուկ նվեր մատուցել իր կնոջը: Սակայն վերջինս չգնահատեց նվերը, ու 3 տարի անց այն նվիրեցին Անգլիային, ինչի համար շռայլ ամուսինը պարգևատրվեց բարոնետի տիտղոսով:
  • 1952 թվականի մի օր Թաուերյան կամուրջ սկսեց բարձրանալ այն պահին, երբ դրա վրայով անցնում էր երկհարկանի անգլիական ավտոբուս: Վարորդ Ալբերտ Գանտոնն իրեն չկորցրեց ու, թափ հավաքելով, ավտոբուսը թռցրեց 1 մետր լայնությամբ բացված կամուրջի վրայով: Իր խիզախության համար վարորդին պարգևատրեցին 10 ֆունտով, որն այսօր համարժեք է 250 ֆունտի:
  • Ռուսաստանի ամենանշանավոր թանգարանում` Էրմիտաժում, կատուները լիարժեք աշխատակիցների կարգավիճակ ունեն: Արտասահմանցիները հաճախ զարմանում են՝ տեսնելով թանգարանով ազատ անցուդարձ անող կատուներին, բայց նրանք չգիտեն, որ այս ընտանի կենդանիները փրկում են արվեստի գլուխգործոցները կրծողներից: Իհարկե, ցուցասրահներում կատուները չեն կարող ազատ զբոսնել, բայց նրանք ապրում են պալատի տաքուկ նկուղում, որն այդպես էլ կոչվում է՝ «Մեծ կատվային նկուղ»: Էրմիտաժի 50 կատուներից յուրաքանչյուրն ունի սեփական կերակրատաշտը, զուգարանն ու քնելու զամբյուղը, ու նրանց բոլորին անասնաբուժական հետազոտությունների են ենթարկում պարբերաբար: Ի դեպ, կարելի է ձեռք բերել Էրմիտաժի կատուներից մեկին ու վաստակել Էրմիտաժ ցմահ անվճար այցելելու իրավունք:
  • Հնդկական դամբարան-մզկիթի շինարարության վրա աշխատել են 22000 մարդիկ ու 1000 փղեր՝ 17 տարվա ընթացքում: Ընդ որում՝ փադիշահ Շահ-Ջահանը, ում հրամանով էլ կառուցվում էր Թաջ-Մահալը՝ ի հիշատակ իր վաղամեռիկ կնոջ, ով մահացել էր 14-րդ երեխային լույս աշխարհ բերելիս, պլանավորում էր գետի մյուս ափին կառուցել ճիշտ նույն տեսքի դամբարան, բայց սև մարմարից:
  • Էվերեստ սարը, ունենալով աշխարհի ամենաբարձր գագաթը, աշխարհի ամենաբարձր սարը չէ: Էվերեստն իր ստորոտից մինչև գագաթ ընկած բարձրությամբ զիջում է Հավայան Մաունա-Կեա հրաբխին (8848 մետրը՝ ընդդեմ 10203 մետրի): Բանն այն է, որ հրաբխի մեծ մասը գտնվում է ջրի տակ:
  • Ճարտարապետության խոշորագույն նմուշը` Չինական մեծ պարիսպը, որը ձգվում է 8850 կիլոմետր, համարվում է նաև աշխարհի ամենաերկար գերեզմանը: Դրա շինարարության ժամանակ մահացել է մոտ մեկ միլիոն մարդ, ու բոլորի աճյունները հենց պատի տակ էլ թաղվել են:

Մ. Ա.


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]