Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   8 Օգոստոս

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ.- Որպեսզի այս վիճակից դուրս գանք հնարավորինս քիչ կորուստներով

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ.- Որպեսզի այս վիճակից դուրս գանք 
հնարավորինս քիչ կորուստներով

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «2019 թ. հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 6.923 մլրդ դոլար (3.349 տրլն դրամ), իսկ արտաքին պետական պարտքը կազմել է 5.533 մլրդ դոլար (2,677 տրլն դրամ) կամ 79.9 տոկոս, իսկ ներքին պարտքը`1.390 մլրդ դոլար (672.4 մլրդ դրամ) կամ 20.1տոկոս: Արտաքին պարտքի կառուցվածքում 90.1տոկոսը կամ 4.983 մլրդ դոլարը բաժին է ընկել կառավարությանը, իսկ մնացած 9.9 տոկոսը կամ 550 մլն դոլարը՝ Կենտրոնական բանկին:

2020 թ. հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի ընդհանուր պետական պարտքը կազմել է 3.5 տրլն դրամ կամ 7.3 մլրդ դոլար, որի կառուցվածքում արտաքին պարտքը կազմում է 2.8 տրլն դրամ կամ 5.8 մլրդ դոլար, իսկ ներքին պարտքը՝ 737.2 մլրդ դրամ կամ 1.5 մլրդ դոլար:

Իսկ ինչ սպասումներ կան՝ կապված այս համավարակի հետեւանքների հետ: Դեռ ապրիլի կանխատեսման համաձայն՝ 2020 թ. սպասվում էր ՀՆԱ-ի նկատմամբ Հայաստանի պետական պարտքի հարաբերակցության աճ մինչեւ 57.2 տոկոս՝ 2019 թ. փաստացի 53.5 տոկոսից: 2022 թ. համապատասխան ցուցանիշը մինչեւ 55.8 տոկոս նվազում կունենար: Բայց այս կանխատեսումն արվել էր 2020 թ. Հայաստանի ՀՆԱ-ի աճի մինչեւ 1.7 տոկոս դանդաղման դեպքում (բազային սցենարով)՝ կորոնավիրուսի համավարակի հետեւանքների հետ կապված: Երկու ամիս անց Համաշխարհային բանկը թարմացրեց համավարակի ճգնաժամի պայմաններում գլոբալ տնտեսական հեռանկարների կանխատեսումը: Եվ Հայաստանին բաժին ընկավ 2020 թ. ՀՆԱ-ի՝ 2.8 տոկոսով անկման կանխատեսումը…

Շատ կարեւոր է, որ պետությունը ջանքեր գործադրի, որպեսզի այս վիճակից հնարավորինս քիչ տուժած դուրս գանք, որպեսզի ռիսկերը հնարավորինս կառավարելի լինեն: Եվ, ի դեպ, ռիսկերից մեկի մասով՝ տոկոսադրույքի ռիսկի: Կառավարելի՞ են դրանք»:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ