Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   5 Օգոստոս

Գերարագ ինտերնետ Բերդավան գյուղում․ «Ռոստելեկոմ»-ն աջակցում է «Դիմակայուն համայնք» ծրագրին

Գերարագ ինտերնետ Բերդավան գյուղում․ «Ռոստելեկոմ»-ն աջակցում է «Դիմակայուն 
համայնք» ծրագրին

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 2020թ․ հուլիս 7-ին Տավուշի մարզի Բերդավան գյուղում տեղի ունեցավ «Դիմակայուն (թվային) համայնք» ծրագրի առաջին փուլի շնորհանդեսը։ Ծրագիրը իրականացվում է «ՍՕՍ Սիսթեմս» ընկերության նախաձեռնությամբ և «Ռոստելեկոմ» ընկերության աջակցությամբ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ծրագրի նպատակն է սահմանամերձ գյուղերում ստանալ դիմակայուն համայնքի ժամանակակից մոդել։Ծրագրի առաջին՝ «Ազդարարում և իրազեկում» փուլի ընթացքում արդեն իսկ իրականացվել են համայնքային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված մի շարք միջոցառումներ, և ներդրվել են ժամանակակից լուծումներ՝ համայնքի անվտանգության ապահովման նպատակով։

«Ռոստելեկոմ» ընկերության և «ՍՕՍ Սիսթեմս» ընկերության հմուտ և փորձառու մասնագետների կողմից կառուցվել է վերջին սերնդի չափորոշիչներին համապատասխան սարքավորումներով գերթողունակությամբ՝ ավելի քան 3կմ երկարությամբ օպտիկամանրաթելային ներքին ցանց՝ ապահովելով համայնքի սահմանագծի առավել խոցելի հատվածում անվտանգության համար նախատեսված օպերատիվ կապի բազմաֆունկցիոնալ աղբյուրներ։

Ներդրվել է նաև berdavan.login.am ամպային պլատֆորմը, որը հնարավորություն է տալիս բնակիչներին տեղեկանալ կոմունալ վճարումների չափի մասին, տեսնել գույքահարկի չափը և առանց տանից դուրս գալու՝ կատարել անկանխիկ վճարումներ, իրականացնել հարցումներ և քվեարկություններ:

«Ի սկզբանե «Ռոստելեկոմ»-ը գործունեությունը սկսել է մարզերից, և մեր մասնակցությունը և աջակցությունը այս նախագծին մենք դիտարկում ենք որպես որդեգրած ռազմավարության շարունակություն։ Մենք նպատակ ունենք հաղթահարելու թվային անհավասարությունը և դարձնելու ժամանակակից թվային տեխնոլոգիաները առավել հասանելի։ Այս ծրագիրը հնարավորություն կտա ստեղծել մեկ ընդհանուր թվային միջավայր բնակիչների համար և դարձնել կյանքը առավել հարմարավետ: Ներդրված ենթակառուցվածքները լրջորեն բարձրացնում են մարզի սահմանմերձ հատվածի անվտանգության մակարդակը, ինչպես նաև ապահովում են բնակիչների համար անհետաձգելի և կենսական նշանակության մի շարք հարցերի համար արագ արձագանքման միջավայր»,-նշեց «Ռոստելեկոմ» Հայաստանի կոմերցիոն տնօեն Վասիլի Ռուսակովը։

«Ռոստելեկոմ»-ի աջակցությամբ ստեղծվել է նաև վիդեոկոնֆերանսի համակարգ, որը տեսազանգի միջոցով կապահովի համայնք-մարզպետարան-նախարարություն և այլ հաստատությունների հետ ուղիղ կապը։

«Բավականին բարդ էր ծրագիրը իրականացնել սահմանամերձ այս գյուղում, և ապահովել անհրաժեշտ թվային ենթակառուցվածքներով։ Սակայն մեր գործընկեր «Ռոստելեկոմ» ընկերության աջակցությամբ կարողացանք համայնքապետարանը ապահովել անվճար գերարագ ինտերնետ կապով, որի շնորհիվ շահագործվում են նոր թվային ենթակառուցվածքները և երաշխավորում  անխափան կապ մարզպետարանի և այլ օղակների միջև։ Այս համագործակցությունը առանցքային է ծրագրի այս փուլի և հետագա փուլերի իրագործման համար»,-նշեց «ՍՕՍ Սիսթեմս» ընկերության հիմնադիր Արա Յաղջյանը։

«Այսօր մեզ համար շատ կարևոր օր է, որովհետև ոչ միայն Տավուշի մարզում, այլև ամբողջ հանրապետությունում ստեղծվել է առաջին դիմակայուն համայնքը։ Գնահատելով համայնքի ներուժը՝փորձել ենք ապահովել սահմանմերձ գոտու առավելագույն դիմակայունություն, և իհարկե 21-րդ դարում առանց թվային տեխնոլոգիաները հաշվի առնելու այս ամենը կազմակերպել հնարավոր չէր լինի։ Այսօր մենք արձանագրում ենք մի շարք թվային ենթակառուցվածքների ներդրում Բերդավան համայնքում, որոնց շնորհիվ կարողանում ենք արագ և ուղիղ կապ հաստատել համայնքի հետ, ծանոթանալ և օպերատիվ կերպով արձագանքելառկա խնդիրներին։Շնորհավորում եմ մեզ բոլորիս՝ այս կարևոր ձեռքբերման համար»,-նշեց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։

«Դիմակայուն (թվային) համայնք» ծրագրի շրջանակներում առաջիկայում նախատեսվում է ներդնել  հակահրդեհային համակարգեր, ինչպես նաև կազմակերպել տեսաառողջապահություն և տեսաուսուցում։

***


«
ՌՈՍՏԵԼԵԿՈՄ», «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ (www.rtarmenia.am)

2012թ. դեկտեմբերից ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը՝ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ն հաջողությամբ մատուցում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ Rostelecom ապրանքանիշի ներքո:

2013թ. սեպտեմբեր ամսից ընկերությունը «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆԶ» ընկերության հետ համատեղ մատուցում է նոր սերնդի Այփի հեռուստատեսության ծառայությունը ևս։ 2015թ․ սեպտեմբերին ընկերությունը ներկայացրել է լիովին նոր Սմարթ հեռուստատեսությունը, որն առանձնանում է իր նորարարական լուծումներով և հնարավորություններով։

«Ռոստելեկոմի» ցանցը Հայաստանում կառուցված  է օպտիկա-մանրաթելային մալուխով, որի երկարությունը կազմում է ավելի քան 3000 կմ` ծածկելով ՀՀ տարածքի 80%-ը:

Իրանի և Վրաստանի օպերատորների միջոցով «Ռոստելեկոմի» ցանցը փոխկապակցված  է տարածաշրջանի հիմնական մայրուղային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն կենտրոնների հետ:

Ընկերության կորպորատիվ հաճախորդների ցանկում են խոշորագույն ձեռնարկություններ ու բանկեր, ՀՀ կառավարությունը և պետական մարմիններ, հեռահաղորդակցության ընկերություններ և միջազգային կազմակերպություններ:

Գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ընկերությանը հնարավորություն է տալիս լիովին բավարարել ժամանակակից բաժանորդի կարիքները՝ տարածվելով և ծառայությունների հասանելիությունն ապահովելով ՀՀ ողջ տարածքով:

2014թ.-ից ընկերությունը բնակչությանը ծառայություններ է մատուցում Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Աջափնյակ, Դավիթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Ավան, Արաբկիր վարչական շրջաններում և Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Վանաձոր, Գյումրի, Աշտարակ, Մեծամոր, Արմավիր, Մասիս, Արտաշատ, Արարատ, Սևան, Դիլիջան, Իջևան, Կապան, Մարտունի, Ալավերդի և Քաջարան քաղաքներում: Նշված բոլոր քաղաքներում գործում են վաճառքի և սպասարկման սրահներ:


***

«ՌՈՍՏԵԼԵԿՈՄ» ԲԲԸ-ն (www.rostelecom.ruՌուսաստանի և Եվրոպայի հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն և դինամիկ զարգացող ընկերությունների խումբ է, որը ծառայություններ է մատուցում ոլորտի բոլոր սեգմենտներում Ռուսաստանի ողջ տարածքով:

Ընկերությունը առաջատար դիրք է գրավում ինտերնետի հասանելիության և վճարովի հեռուստատեսության ծառայությունների ռուսաստանյան շուկայում. Ինտերնետ հասանելիության ծառայությունից օգտվողների թիվը գերազանցում է 10.9 մլն-ը, իսկ վճարովի հեռուստատեսությանը՝ 7.7 մլն-ը:

«Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն առաջատարն է ռուսաստանյան պետական կառույցների  և բոլոր մակարդակների կորպորատիվ հաճախորդներին մատուցվող հեռահաղորդակցության ծառայությունների շուկայում:

Ընկերությունը առաջատար դիրքեր ունի նաև Էլեկտրոնային կառավարության համար ինովացիոն լուծումների, ամպային տեխնոլոգիաների կիրառման, առողջապահության, կրթության, անվտանգության, կենցաղ-կոմունալ ծառայությունների ոլորտներում:

Ընկերության կայուն ֆինանսական վիճակը հաստատվում է վարկանիշային աղյուսակներում գրաված դիրքերով՝  Fitch Ratings գործակալությունն այն գնահատում է վարկանիշային աղյուսակի "BBB-" մակարդակում, իսկ Standard&Poor’s գնահատմամբ այն "BB+" է:

 

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ