1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ընթացիկ տարում Հայաստանում խաղողի առատ բերք է սպասվում

Ընթացիկ տարում Հայաստանում խաղողի առատ բերք է սպասվում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում, ըստ նախնական հաշվարկների, այս տարի ակնկալվում է 230 հազար տոննա խաղողի բերք: Հաշվի առնելով, որ այս տարի առատ բերք է սպասվում, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը նախարար Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ անցկացնում է հանդիպումներ խաղող մթերողների հետ: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը նշեց, որ մեծ թվով ֆերմերներ են ընդգրկված խաղողի արտադրության մեջ:

«Մեր նպատակն է այնպիսի պայմաններ ապահովել, որ մթերման ժամանակ խնդիրներ չունենանք վաճառքի հետ կապված, հնարավոր բոլոր միջոցները ձեռնարկել, որպեսզի արդեն խաղողի վերամշակումից արտադրանք ստացած կազմակերպությունները կարողանան անարգել իրացնել իրենց արտադրանքը: Հանդիպումներին ոլորտի ներկայացուցիչների հիմնական բարձրացված խնդիրները վերաբերում էին վաճառքի ծավալների և արտահանման ծավալների կրճատմանը: Խնդիրն ամբողջ աշխարհում է ՝ պայմանավորված համավարակով: Ճիշտ է, մի կողմից նկատում ենք, որ կան երկրներ, որտեղ ալկոհոլային խմիչքների սպառումը բարձր է, ամեն դեպքում, մեր արտադրողների մոտ նկատվում է արտահանման և տեղական շուկաներում պատվերի նվազում»,-ասաց նախարարի տեղակալը:

Արման Խոջոյանը նշեց, որ հավանաբար որոշ փոխոխություններ կկատարվեն՝ ապահովելու բարենպաստ պայմաններ խաղող մթերողների համար: Այն տնտեսվարողները, որոնք գինու պահամաններ, տարաներ կներկրեն Հայաստան, կարող են դիմել նախարարություն: Վերջինս կփորձի աջակցել ԱԱՀ-ի հետաձգման, մաքսատուրքից ազատաման գործում:

«Սա նույնպես մեծ օժանդակություն է տնտեսվարողների համար: Նրանք այս պահին որպես խնդիր նշում էին, որ իրենց պահամանները լիքն են, լրացուցիչ նման սարքերի անհրաժեշտություն կա ավելի շատ մթերելու համար»,-ասաց նա:

Երկրորդ հարցը վերաբերում էր մթերման պայմաններին: Արման Խոջոյանը նշեց, որ փոխոփություններ են կատարել լիզինգային ծրագրում՝ առաջարկելով գրավիչ պայմաններ: Որպես լիզինգի առարկա ներառվել են գինու պահամաններն ու տակառները:

«Առանց գրավի ապահովման և 10 տոկոս կանխավճարով (մյուս 10 տոկոսը կերաշխավորի պետությունը) մեր տնտեսվարոնղները կարող են լիզինգային ծրագրով ձեռք բերել տարաները, այդ սարքավորումները»,-հավելեց նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]