Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ԲԴԽ նախագահն ուղերձ է հղել Վճռաբեկ դատարանի հիմնադրման 22-ամյակի առիթով

ԲԴԽ նախագահն ուղերձ է հղել Վճռաբեկ դատարանի հիմնադրման 22-ամյակի առիթով

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանն ուղերձ է հեղել Վճռաբեկ դատարանի հիմնադրման 22-ամյակի առիթով։ «Արմենպրես»-ը ներկայացնում է ԲԴԽ նախագահի ուղերձը․ 

«Հարգարժա՛ն դատավորներ,

Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության դատական ամբողջ համակարգին` Վճռաբեկ դատարանի հիմնադրման 22-ամյակի կապակցությամբ։

Մենք ստեղծել ենք և այսօր արդեն ունենք արհեստավարժ համակարգ, որ կոչված է Հայաստանի քաղաքացիներին վերադարձնելու իրական արդարադատությունը: Արդարադատություն` հիմնված օրենքի տառի, ազգային բարոյական արժեքների, համամարդկային չափանիշների և եվրոպական փորձառության վրա:

Դիտարկելովանցած քսաներկու տարիների ձեր գործունեությունը՝հարկ է արձանագրել այն հսկայածավալ և գնահատելի աշխատանքը, որ կատարվել է դատարանի ձևավորման և նրա գործունեության կազմակերպման ուղղությամբ։

Առանց չափազանցության կարելի է ասել, որ ձեր վրա է դրված դատական նոր ավանդույթի ձևավորման կարևորագույն առաքելությունը: Որպես Հայաստանի Հանրապետության դատական եռաստիճան համակարգի բարձրագույն ատյան՝ Վճռաբեկ դատարանը կոչված է հանդիսանալու օրենքի միասնական կիրառման երաշխավորը, ինչպես նաև դատական նախադեպի ձևավորողը։ Դա, իսկապես, ահռելի պատասխանատվություն է, որ կրում եք պատվով:

Կրկին շնորհավորում եմ Վճռաբեկ դատարանի 22-ամյակի կապակցությամբ, մաղթում եմ հաջողություն, անսպառ եռանդ և քրտնաջան աշխատանք` մեր ժողովրդին և պետությանը ծառայելու պատվաբեր գործում»։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]