Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Վերգետնյա հեռարձակողների հայկական ասոցիացիան պարետի հետ հանդիպում է ակնկալում 

Վերգետնյա հեռարձակողների հայկական ասոցիացիան պարետի հետ հանդիպում է 
ակնկալում 

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վերգետնյա հեռարձակողների հայկական ասոցիացիան հայտարարություն է տարածել՝ հայկական մի շարք հեռուստաընկերությունների եւ առանձին լրագրողների նկատմամբ պարետատան որոշմամբ վարչական վարույթներ հարուցելու դեպքերի վերաբերյալ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասոցիացիան, մտահոգություն հայտնելով դեպքերի առնչությամբ, դիմել է ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանին` կազմակերպել հանդիպում հայկական հեռուստաընկերությունների ներկայացուցիչների հետ, վիճակը հանգամանալից քննարկելու եւ ելքեր գտնելու համար։

«Արձանագրում ենք, որ պահպանելով սոցիալական հեռավորություն, ողջ օրը մեր եթերներում քարոզելով դիմակ կրելու կարեւորությունն ու անհրաժեշտությունը, գրեթե դատարկ արտադրական տարածքներում հաղորդավարներին դիմակ կրել պարտադրելով, ֆիզիկական եւ գեղագիտական անհարմարություններ ենք պատճառում  նրանց»,-նշված է հայտարարության մեջ։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]