Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ռումինիան արձանագրել Է մեկ օրում կորոնավիրուսով վարակման ամենաբարձր ցուցանիշը

Ռումինիան արձանագրել Է մեկ օրում կորոնավիրուսով վարակման ամենաբարձր ցուցանիշը

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռումինիայում արձանագրվել Է մեկ օրում նոր կորոնավիրուսով ախտահարվածների ամենամեծ ցուցանիշը՝ 555 դեպք: Հուլիսի 8-ին այդ մասին հաղորդել Է ռազմավարական հաղորդակցությունների խումբը, որը երկրում ստեղծվել Է կորոնավիրուսային վարակի տարածման իրավիճակի մոնիթորինգի համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Վերջին տվյալների համաձայն՝ համավարկի սկզբից ի վեր Ռումինիայում վարակվածների ընդհանուր թիվը կազմում Է 30 175, նրանցից 22 284 մարդ դուրս Է գրվել: Մահացել Է 1 817 հիվանդացած: Ռումինիայում մարտի 16-ին սահմանվել Է արտակարգ դրություն 30 օր ժամկետով, իսկ ապրիլի 14-ին այն երկարացվել Է եւս մեկ ամսով: Մայիսի 14-ին արտակարգ դրությանը փոխարինել Է տագնապի ռեժիմը, որը ենթադրում Է իշխանությունների կողմից ավելի վաղ մտցված սահմանափակիչ միջոցների որոշ մեղմացում: Հունիսի 17-ին այն երկարաձգվել Է եւս 30 օրով: Երկրի առողջապահության նախարար Նելու Տետարուն հուլիսի 8-ին հայտարարել Է, որ Ռումինիայում (կորոնավիրուսի համաճարակի) «երկրորդ առավելակետն Է»: Նրա խոսքով՝ վերջին երեք շաբաթում հիվանդացության դեպքերի աճը դրդում Է հաշվի առնելու արտակարգ դրության վերադառնալու հարցը, թեեւ «այս պահին նման անհրաժեշտություն առայժմ չկա», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]