Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Գյումրի» բժշկական կենտրոնում ստեղծվել է տրիաժի միջանկյալ բաժանմունք

«Գյումրի» բժշկական կենտրոնում ստեղծվել է տրիաժի միջանկյալ բաժանմունք

ԳՅՈՒՄՐԻ, 8 ՀՈԻԼԻՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գյումրի» բժշկական կենտրոնում ստեղծվել է տրիաժի միջանկյալ բաժանմունք,  որը կֆինանսավորվի պետության կողմից:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Գյումրի» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը։ «Ըստ էության, մենք այս գործառույթներն իրականացրել ենք, բայց ֆինանսավորում չի եղել պետության կողմից, իսկ հիմա ծառայության համար գումար կստանանք: Միջանկյալ բաժանմունք մեկուսարաններն են, ամեն ինչով կահավորված հիվանդասենյակներ։ Դրանք ստեղծել էինք հիվանդանոցի ուժերով ու իրականացնում էինք ծառայությունը. ընդունում էինք հիվանդներին: Մենք այնտեղ նմուշառում էինք անում ու պարզելուց հետո տեղափոխում էինք կամ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց կամ մայրաքաղաք»,-նշեց Արմեն Իսահակյանը՝ տեղեկացնելով, որ բուժհաստատությունն աստիճանաբար կվերսկսի պլանային վիրահատությունները, որոնք դադարեցվել էին արտակարգ դրության հայտարարումից ի վեր: Միայն անհետաձգելի վիրահատություններ են կատարվել մինչ օրս: Սա լուրջ  ֆինանսական խնդիրներ է հարուցել բուժկենտրոնում:

«Կամաց-կամաց ենք սկսելու, չեմ ուզում միանգամից սկսենք։ Կսկսենք զգուշությամբ․ կճշտենք հիվանդների վիճակը, մեզ մոտ՝ իրավիճակը, որ իրենց բուժումն ապահով կազմակերպենք։ Այս պահի դրությամբ ունենք 62 հիվանդ, որոնցից թերապևտիկ բաժանմունքում՝ միջանկյալ 8 հիվանդ։ Մարդիկ պիտի պահպանեն սահմանված նորմերը․ պաշտպանիչ միջոցներ պիտի ունենան, ովքեր չունեն, մենք կտրամադրենք, պիտի պահպանեն հեռավորություն, նոր կհետազոտենք»,- նշեց «Գյումրի» բժշկական կենտրոնի տնօրենը։

 Արմենուհի Մխոյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]