Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վահե Ջիլավյանն ընդունել է ԲԸՏՄ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարին

Վահե Ջիլավյանն ընդունել է ԲԸՏՄ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարին

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Շրջակա միջավայրի նախարարի պարտականությունները կատարող Վահե Ջիլավյանն ընդունել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Գնել Հասրաթյանին։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու կառույցների համատեղ աշխատանքներին վերաբերող մի շարք հարցեր, այդ թվում՝ տնտեսվարողների կողմից ջրօգտագործման թույլտվություններով նախատեսված պարտավորությունների կատարման վերահսկողության վերաբերյալ։

Քննարկվել են նաև փոխգործակցության շրջանակի ընդլայնմանը և աշխատանքների արդյունավետության բարձրացմանն ուղղված այլ հարցեր։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]