1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում ԱՄԷ դեսպան Մուհամմադ Ալ Զաաբին

Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում ԱՄԷ դեսպան Մուհամմադ Ալ Զաաբին

ԵՐԵՎԱՆ, 8  ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Ալ Զաաբին՝ մեր երկրում վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ պաշտոնավարման ընթացքում երկու բարեկամ երկրների միջև հարաբերությունների զարգացմանն ուղղված ջանքերի ու տարբեր ոլորտներում համագործակցության խորացման աշխատանքներում նրա անձնական ներդրման համար:

Նախագահը խնդրել է իր ջերմ բարեմաղթանքները փոխանցել Աբու Դաբիի թագաժառանգ, իր լավ բարեկամ Մուհամմադ բին Զայեդ Ալ-Նահյանին, որի հետ հեռախոսազրույցից հետո ԱՄԷ-ից Հայաստան ուղարկվեց մոտ յոթ տոննա մարդասիրական օգնություն՝ բժշկական և սանիտարական պարագաներ: Նախագահը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել Արաբական Միացյալ Էմիրություններին՝ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում Հայաստանին ցուցաբերված օժանդակության համար:

Խոսելով երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարների մասին՝ նախագահ Սարգսյանը կարևորել է Արաբական Միացյալ Էմիրությունների հետ ընդգրկուն համագործակ­ցության շարունակական զարգացումը՝ նշելով, որ առկա մեծ ներուժի լիարժեք իրացումը նոր մակարդակի կբարձրացնի երկկողմ հարաբերությունները:

Դեսպան Մուհամմադ Ալ Զաաբին շնորհակալություն է հայտնել համագործակցության համար՝ նշելով, որ բարեկամ Հայաստանից հեռանում է ջերմ հիշողություններով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]