Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Փոփոխություններ են նախատեսվում վարչական ակտի բողոքարկման և կասեցման գործընթացում

Փոփոխություններ են նախատեսվում վարչական ակտի բողոքարկման և կասեցման 
գործընթացում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար քննարկեց ՀՀ կառավարության և ԱԺ պատգամավոր Էդվարդ Անդրեասյանի հեղինակած «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին»  օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այն խորհրդարանի արտահերթ նիստում ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը:

Փոխնախարարի խոսքով` ներկա կարգավորմամբ վարչական ակտի հասցեատեր չհանդիսացող անձի կողմից վարչական ակտի հասցեատեր հանդիսացող անձի համար բարենպաստ վարչական ակտը բողոքարկելու դեպքում տեղի է ունենում վարչական ակտի կատարման կասեցում օրենքի ուժով` ավտոմատ եղանակով: Այս կարգավորումը գործնականում մի շարք խնդիրներ է առաջացրել. դրանք հիմնականում բարձրացվել են շինթույլտվությունների վիճարկման վարութներից: Առաջարկվող կարգավորմամբ վարչական ակտի հասցեատեր չհանդիսացող անձի կողմից բողոքարկման ժամանակ ավտոմատ կասեցում տեղի չի ունենա, այլ հնարավորություն կընձեռվի հայց ներկայացնող կողմին` միջնորդելու կասեցումը կիրառելու համար:

Ռաֆիկ Գրիգորյանը հստակեցրեց, որ այս գործերով առաջարկվող լուծումը չի նշանակում, որ կասեցում տեղի չի ունենալու, այլ կասեցումը լինելու է միայն դատարանում քննարկման արդյունքում` միջանկյալ դատական ակտի տեսքով, որը կրկին բողոքարկման ենթակա է:

Նորայր Շողիկյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]