Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Պատգամավորները քննարկում են «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում փոփոխությունների օրինագիծը

Պատգամավորները քննարկում են «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում 
փոփոխությունների օրինագիծը

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկում է «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից նախագծերի փաթեթը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հարցը խորհրդարանի արտահերթ նիստում ներկայացրեց ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը:

«Օրենսդրական փաթեթի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ստեղծմամբ: Նախագծերի նպատակն է` օրենքներում կատարված փոփոխությունների լույսի ներքո համապարփակ կարգավորել Տեսչական մարմինների գործունեության հետ կապված հարաբերությունները` ստեղծելով Տեսչական մարմինների բնականոն գործունեության համար անհրաժեշտ և բավարար նախադրյալներ»,- ասաց Ասոյանը:

Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է հստակեցնել գործող օրենքների մի շարք դրույթներ` դրանք համապատասխանեցնելով նոր ընդունված օրենքներին, ապահովելով ՀՀ օրենսդրության որոշակիությունը և հստակությունը:

Նորայր Շողիկյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]