Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԱՀԿ-ում հաստատել են օդով կորոնավիրուսի փոխանցման մասին նոր տվյալների հայտնվելը

ԱՀԿ-ում հաստատել են օդով կորոնավիրուսի փոխանցման մասին նոր տվյալների հայտնվելը

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հուլիսի 7-ին հաստատել Է, որ առկա են նոր տվյալներ օդով COVID-19 կորոնավիրուսի տարածման մասին:

«Մենք ընդունում ենք, որ այդ բնագավառում հայտնվում են նոր ապացույցներ, ուստի մենք կարծում ենք, որ պետք Է բաց լինենք այդ տվյալների համար եւ հասկանանք դրանց նշանակությունը»:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը,-հայտարարել Է վարակի դեմ պայքարի հարցերով ԱՀԿ-ի մասնագետ, պրոֆեսոր Բենեդետտա Ալեգրանզին: ԱՀԿ-ի արտակարգ հիվանդությունների ստորաբաժանման ղեկավար Մարիա Վան Կերկխովն իր հերթին հայտնել Է, որ կազմակերպությունում քննարկել են օդով կորոնավիրուսի փոխանցման հնարավորությունը: Նրա խոսքով՝ առաջիկա շաբաթներին ԱՀԿ-ն կհրապարակի տեղեկատվություն, որն իրենք իրենց տրամադրության տակ ունեն:

Նախօրյակին Associated Press (AP) գործակալությունը հաղորդել Էր, որ տարբեր ոլորտների ավելի քան 200 գիտնականներ պաշտպանել են ԱՀԿ-ին եւ մյուս կազմակերպություններին կոչը՝ ընդունելու, որ կորոնավիրուսը կարող Է փոխանցվել օդով: Նրանց կարծիքով՝ այդ տեղեկատությունը կարող Է փոփոխություն մտցնել վիրուսի դեմ պայքարի այն միջոցառումների մեջ, որոնք ձեռնարկվում են ներկայում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]