Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Օպերային թատրոնն առցանց կմատուցի Ռոսինիի «Ճանապարհորդություն դեպի Ռեյմս» երկի համերգային կատարումը

Օպերային թատրոնն առցանց կմատուցի Ռոսինիի «Ճանապարհորդություն դեպի Ռեյմս» 
երկի համերգային կատարումը

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Իտալացի ականավոր կոմպոզիտոր Ջոակինո Ռոսինիի այս հանրահայտ ստեղծագործության համերգային կատարումը կներկայացվի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում:

«Արմենպրես»-ին հաղորդմամբ՝ երաժշտասերներն այն կարող են դիտել հուլիսի 10-ին՝ ժամը 20:00-ին: Տեսաձայնագրությունը հասանելի կլինի 24 ժամ:

Ներկայացման մեջ զբաղված են Արծվիկ Դեմուրչյանը, Սոֆյա Սայադյանը, Մերի Մովսիսյանը, Սիրանուշ Գասպարյանը, Հովհաննես Անդրեասյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Պերճ Քարազյանը, Պողոս Բեազբեկյանը, Հայկ Տիգրանյանը, Կիմ Սարգսյանը, Խաչիկ Բեկյանը և այլոք:

Բեմադրող ռեժիսորը և դիրիժորը Մկրտիչ Բաբաջանյանն է, կոնցերտմայստերը՝ Արմեն Աղաջանյանը, նկարիչը՝ ՀՀ վաստակովոր նկարիչ Ավետիս Բարսեղյանը, լուսային ձևավորումն իրականացրել է Սամվել Մալերյանը, խմբավարը Հրաչ Բորյանն է:

«Ճանապարհորդություն դեպի Ռեյմսը» (ամբողջական անունը «Ճանապարհորդություն դեպի Ռեյմս կամ «Ոսկե շուշան հյուրանոց») մեկ գործողությամբ օպերա է:

Այն գրվել է Ֆրանսիայի Թագավոր Կարլ X-ի թագադրման կապակցությամբ: Պրեմիերան տեղի է ունեցել 1825 թվականի հունիսի 19-ին Փարիզում` թագավորի ներկայությամբ:
Բազմաթիվ արիստոկրատներ տարբեր երկրներից եկել են «Ոսկե շուշան» հյուրանոց, որպեսզի շարունակեն ուղևորությունը դեպի Ռեյմս, Ֆրանսիայի նոր թագավորի թագադրմանը մասնակցելու: Նրանք բոլորը գունեղ, զվարճալի կերպարներ են, որոնց հետ հյուրանոցում տեղի են ունենում տարբեր զավեշտալի պատմություններ: Բազմաթիվ դժվարություններից հետո պարզվում է, որ անհնար է գնալ, և նրանցից ոչ մեկը չի հայտնվի Ռեյմսում: Այնուհետև ճանապարհորդները որոշում են տեղում նոր թագավորին հարգել օրհներգերով, յուրաքանչյուրը պետք է կատարի մի կտոր՝ իրենց երկրի ոգով: Քանի որ նրանց կազմում կան Իտալիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի, Լեհաստանի, Իսպանիայի, Անգլիայի մեկ կամ երկու ներկայացուցիչ, օրհներգերը ամբողջ Եվրոպայի կողմից հնչում են իբրև միասնական շնորհավորանք Կարլ X- ին:

Պատրաստեց Անժելա Համբարձումյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]