1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրահամյանը

Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրահամյանը

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Յոթանասունինը տարեկանում մահացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրահամյանը: Նա կյանքից հեռացել է հուլիսի 8-ին:

Այս մասին  «Արմենպրես»-ին հայտնեց  Վլադիմիր Աբրահամյանի որդու կինը՝ Նարա Եփրեմյանը:

Նկարչի հոգեհանգիստը տեղի կունենա հուլիսի 9-ին, ժամը 16:00-20:00, «Ադանա» սգո սրահում (Բագրևանդ 17, 6/2), վերջին հրաժեշտը` հուլիսի 10-ին, ժամը 14:00-ին` նույն հասցեից:
Վլադիմիր Աբրահամյանը ծնվել է Կոտայքի մարզի Բջնի գյուղում 1941 թվականին:
1966-ին ավարտել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, այնուհետև՝ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը:
1973-1976 թվականներին աշխատել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում` որպես դասախոս, իսկ 1980-1991 թվականներին՝ Հեռուստառադիոպետկոմի գրական-գեղարվեստական հաղորդումների խմբագրությունում` որպես բեմադրող նկարիչ: Եղել է
գեղարվեստական խմբագիր ՆԳ «02» շաբաթաթերթում, «Արևիկ» հրատարակչությունում: Դասախոսել է  Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում:
2015 թվականից դասավանդում էր Աբովյան քաղաքի պետական քոլեջում:
1975-ից Հայաստանի նկարիչների միության անդամ էր:
1972 թվականից մասնակցել է մի շարք հանրապետական, համամիութենական և միջազգային ցուցահանդեսների:
2005 թվականին պարգևատրվել է ՀՀ ԱԺ նախագահի շնորհակալագրով, 2009-ին՝ Երևանի քաղաքապետի պատվոգրով, 2011 թվականին արժանացել է ՀՀ մշակույթի նախարարի պատվոգրի, իսկ 2013-ին՝ ՀՀ վաստակավոր նկարչի կոչման:
2017 թվականին ՀՀ մշակույթի նախարարության մասնակի ֆինանսավորմամբ տպագրվել է Վլադիմիր Աբրահամյանի «Հուշապատում» պատկերագիրքը, որում տեղ են գտել նկարչի տարբեր տարիներին վրձնած գործեր։ «Հուշապատումը» հեղինակի ստեղծագործությունների առաջին ընդգրկուն պատկերագիրքն է՝ նվիրված 1949 թվականին բռնադատված և 1991թ. արդարացված հոր՝ Սմբատ Աբրահամյանի և 6 երեխաներին միայնակ մեծացրած մոր՝ Սիրանույշ Աբրահամյանի հիշատակին։ Վլադիմիր Աբրահամյանը ամուսնացած էր, ունի 3 որդի, երկու թոռնիկ:

Արվեստագետի բազմաթիվ ստեղծագործություններ գտնվում են ՀՀ  թանգարաններում, տարբեր երկրների (ԱՄՆ, Ֆրանսիա, Լիբանան, Արաբական Միացյալ Էմիրություններ, Լեհաստան, Գերմանիա, Չինաստան, Ռուսաստան) քաղաքացիների անհատական հավաքածուներում:

Վլադիմիր Աբրահամյանը շուրջ 250 գեղարվեստական գրքերի ձևավորման հեղինակ է։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]