Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ՉԺՀ-ն եւ Ռուսաստանը ՄԱԿ-ի ԱԽ-ում արգելափակել են Սիրիայի մասին բանաձեւը

ՉԺՀ-ն եւ Ռուսաստանը ՄԱԿ-ի ԱԽ-ում արգելափակել են Սիրիայի մասին բանաձեւը

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը եւ Չինաստանը ՄԱԿ-ի ԱԽ-ում վետո են դրել Բելգիայի եւ Գերմանիայի այն բանաձեւի նախագծի վրա, որը երկարացնում Է երկու սահմանային անցումների աշխատանքը Սիրիայի ու Թուրքիայի սահմանի վրա՝ հումանիտար օգնություն հասցնելու համար: ԱԽ-ի մյուս անդամները կողմ են քվեարկել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես հայտարարել Է Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան, ՌԴ-ն Անվտանգության խորհուրդ կներկայացնի բանաձեւի իր նախագիծը՝ օգնություն հասցնելու համար թողնելով մեկ անցակետ՝ «Բաբ ալ-Խավա»-ն:

Հումանիտար եւ բժշկական բեռները հարեւան երկրներից, առաջին հերթին Թուրքիայի հետ սահմանով, ճակատի եւ սահմանային անցագծով Սիրիա հասցնելու դյուրացաված ռեժիմը գործում Է 2014 թվականի հուլիսից եւ ամեն տարի երկարացվում Է:

Դրա շրջանակներում ՄԱԿ-ի հուսանիտար հաստատությունները եւ դրանց գործընկերները իրավունք են ունեցել օգտվել հակամարտության գծով երթուղիներից եւ Բաբ Էս-Սալյամ, Բաբ ալ-Խավա, Էլ-Յարուբիա եւ Ալ-Ռամթա սահմանային անցակետերից: Հունվարի սկզբին ՄԱԿ-ի ԱԽ-ն ընդունել Է կես տարով այդ մեխանիզմի գործողությունը երկարացնելու մասին Բելգիայի եւ Գերմանիայի բանաձեւը, ընդ որում՝ անցակետերի թիվը սահմաններին որոշել են կրճատել մինչեւ երկու. գործող են մնացել միայն Բաբ Էս-Սալյամը եւ Բաբ ալ-Խավան:

Այդպիսի որոշման օգտին հանդես են եկել Ռուսաստանը, Չինաստանը, Սիրիան: Մոսկվայում ընդգծել են, որ մյուս երկու անցակետերի անհրաժեշտությունը վերացել Է, քանի որ «երկրի վրա» իրադրությունը փոխվել Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]