Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ԱԺ պատգամավոր Քրիստինե Պողոսյանը հաղթահարել է կորոնավիրուսը

ԱԺ պատգամավոր Քրիստինե Պողոսյանը հաղթահարել է կորոնավիրուսը

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը հաղթահարել է կորոնավիրուսը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին խորհրդարանի արտահերթ նիստի ընթացքում հայտնեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

«Տիկին Պողոսյանի վարակվելուց հետո 16 օր է արդեն լրացել, բացասական թեստի պատասխանով կազդուրված է, ինչի առթիվ շնորհավորում ենք»,- ասաց Միրզոյանը:

ԱԺ պատգամավոր Քրիստինե Պողոսյանի մոտ կորոնավիրուս էր հաստատվել հունիսի 24-ին: Կորոնավիրուսով վարակված այլ պատգամավորներ կան «Իմ քայլը» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցություններում:

Նորայր Շողիկյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]