Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ինչպես վերականգնել դեգրադացված կերհանդակները, երբ ինքնավերականգնում այլեւս հնարավոր չէ

Ինչպես վերականգնել դեգրադացված կերհանդակները, երբ ինքնավերականգնում 
այլեւս հնարավոր չէ

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Համավարակի այս պայմաններում աշխարհը գյուղատնտեսության ոլորտին նորովի է նայում, քանզի պարենային ապահովվածության հարցը կարեւոր է դառնում նաեւ զարգացած երկրների համար: Մեր գյուղատնտեսությանը նայելիս չենք կարող հայացք չգցել արոտավայրերին. դրանք են «պատասխանատու» մեր տնտեսության մի ամբողջական շղթայի համար: Իսկ մեր արոտավայրերի վիճակն այնքան էլ լավ չէ:

Մեր գյուղատնտեսական նշանակությամբ հողատեսքերի շուրջ 57 տոկոսը կազմում են բնական կերհանդակները (արոտավայրեր, խոտհարքեր): Արտադրական նպատակով բնական կերհանդակների զգալի հատվածներ վատթար վիճակում են, դրանց ընդհանուր արտադրողականությունն անհամեմատ ցածր է եւ հեռու է բավարար լինելուց: Սրան հավելած՝ դեգրադացիոն երեւույթներն ու հողածածկի էռոզացումը, որ բնապահպանական համակարգերի կայուն եւ օրինաչափ զարգացման լուրջ վտանգներ են ձեւավորել՝ ապահովելով նաեւ միտումներ հետագա հնարավոր անապատացման երեւույթների ձեւավորման եւ զարգացման համար»:

Այս ամենը նշված է «Դեգրադացված բնական կերհանդակների (արոտավայրերի եւ խոտհարքների) բարելավման ուղեցույցում» (Գագիկ Թովմասյան), որ մշակվել, փորձարկվել եւ հրատարակվել է գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից աջակցվող բնապահպանական ծրագրերի շրջանակներում՝ ՀՀ համագործակցությամբ:

Մեզ հետաքրքրեց մի հարց. Իսկ ինչ անել, երբ բնական կերհանդակն այնքան է ձեւախեղվել (դեգրադացվել), որ այլեւս սեփական ուժերով չի կարող ինքնավերականգնվել»:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]