Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. «Աղջնակի» միջոցով՝ դեպի ուրույն բյուրեղացում

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. «Աղջնակի» միջոցով՝ դեպի ուրույն 
բյուրեղացում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իբրև բնանկարիչ` սարյանական բնանկարչության շառավիղներեն է ան, այնպես, ինչպես Մինաս Ավետիսյանը, Բագրատ Գրիգորյանը, Աշոտ Հովհաննիսյանը եւ կամ Սեյրան Խաթլամաճյանը, որոնցմե յուրաքանչյուրը կերտեց հայրենի իր բնաշխարհը: Էմման ևս կը պատկանի նույն շարքին` միաժամանակ տարբերվելով անոնցմե` հատկապէս իր գիծի արտահայտչականությամբ: Այս զգացողությունները առկա են նաև իր «Երեք սերունդ» ստեղծագործութեան մէջ: Նույն բովանդակությամբ գործ մը ունի Մարտիրոս Սարյան, ուր պատկերված են երիտասարդ, հասուն տարիքի եւ տարիքոտ Սարյանները: Իսկ հոս պատկերված են մանուկը, պարմանուհին ու երիտասարդը, որոնք թեև իրարու հետ ներդաշնակված նույն կերպարի, կյանքի տարբեր փուլերը կը դրսևորեն, սակայն բոլորն ալ կ՜արտահայտեն տվայտանքի ոլորապտույտի մէջ բռնված թախծալից ու մտահոգ վիճակներ: Գրեթե նույն տրամադրությունները կը դրսևորեն նաև անոր կարգ մը այլ տիպարները, ինչպես` «Մայրություններն» ու նույնիսկ «Պարուհիները»:

Էմմային արվեստի պսակն ու տարերքը կը կազմեն այս կերպարները: Անոնք պատկերուած են կեդրոնախույս վրձնահարվածներով ու կրակի երանգներով, որոնք հրդեհված ներաշխարհի մը պատրանքը կը դրսևորեն: Իսկ եթե պիտի առանձնացնենք ստեղծագործություն մը` իբրև առանձին երևույթ, այդ մեկը «Աղջնակն» է: Այս գործը Էմմայի արվեստը կը հասցնե ուրույն բյուրեղացման, ուր սև խորապատկերի վրա ինքնամուղ (automatism) կերպով վրձինվածները ունին բացառիկ հնչեղություն ու ներազդեցիկ արտահայտչականություն»:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]