Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Մի պատմություն ռուս մենակյացների և հայկական քաղաքի մասին

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Մի պատմություն ռուս մենակյացների և 
հայկական քաղաքի մասին

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Համենայն դեպս, օրը եկավ, և մի խմբով գնացինք հնավայր: Քարե հսկա պարիսպներ էին: Ներսում բուն քաղաքն էր: Տները, շինությունները ևս քարից էին: Ընդ որում՝ օգտագործած էին հսկա քարեր: Մենակյացները լրացուցիչ տեղեկություններ տվեցին. այս կողմերում քարե ուրիշ շինություն չկա. միակն է այս քաղաքը:

- Ինչի՞ց եք եզրակացնում, որ հայկական քաղաք է. գրե՞ր եք հայտնաբերել, ի՞նչ կա,- վեհերոտ հարցրեցի նրանց:

- Չէ, գրավոր ոչինչ չենք գտել: Պարզապես նախշահամակարգեր ենք հայտնաբերել,  մեկ էլ` կենցաղային իրեր, որոնք համոզում են մեզ մեր եզրակացությունների մեջ: Հիմնական ապացույցը քարշարն է. միայն հայն է պատերն այսպես շարում,- իմ զարմացած հայացքի տակ, ցույց տալով պատերի շարվածքը, բացատրում էին նրանք:- Հետո մենաստանի բնակիչներն առավել մանրամասնությամբ ծանոթացրին իրենց հետազոտությունների արդյունքներին: Քաղաքը թվագրվում էր Ք. ա. 4-րդ հազարամյակով: Կառուցողները քարերը բերել էին 50-100 կիլոմետր հեռավորությունից, որտեղ քարհանքերն էին: Բնականաբար, բերել էին ձմռանը` սահնակներով:

Եվ ամենակարևորը. ուսումնասիրությունների արդյունքում հանգել էին եզրակացության, որ այդտեղ ապրել են արիացիներ, այսինքն` արիական համակարգի ժողովուրդ:  Ինչ-ինչ հանգամանքների ազդեցության տակ թողել էին ու ամբողջությամբ դուրս եկել քաղաքից:

Ուսումնասիրողները «գնացել» էին հետքերով և պարզել, որ, հեռանալով, այս մարդիկ բնակություն են հաստատել Թուրքմենիա-Իրան սահմանագծի` Իրանի լեռնային հատվածներում: Մենակյացները եղել էին նաև այստեղ, այցելել տեղի բնակիչներին և համոզվել, որ նրանց կենցաղային համակարգը հուշում է, որ, իրոք, արիական ծագում ունեն»:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]