Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   5 Օգոստոս

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Ձեւավորվում է հակաթուրքական ճակատ

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Ձեւավորվում է հակաթուրքական ճակատ

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «ԵՄ արտաքին գործերի նախարարների hուլիսի 13-ին կայանալիք հանդիպման ժամանակ կքննարկվի Թուրքիայի դեմ Եվրամիության կողմից նոր պատժամիջոցների կիրառման հնարավորությունը։ Միջերկրական ծովի արեւելյան մասում Թուրքիայի «սադրիչ վարքագծին» հակազդելու համար Հունաստանն ու Կիպրոսը ստեղծում են «դիվանագիտական ճակատ»։

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակցի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Հայաստանը պետք է միանա ցանկացած նախաձեռնության, որը բխում է մեր երկրի շահերից, իսկ Հունաստանի եւ Կիպրոսի ստեղծած «դիվանագիտական ճակատը», բնականաբար, նման համագործակցության հարթակ է ։ Այսպիսի նախաձեռնություններին միանալով՝ Հայաստանը կարող է առաջ քաշել նաեւ իր օրակարգային հարցերը, որոնք հետաքրքրություն եւ կարեւորություն են ներկայացնում մեզ համար։ Ուժերը համատեղելու առիթ է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից Սբ. Սոֆիայի տաճարը թանգարանից մզկիթի վերածելու նախաձեռնությունը։

Բնականաբար, եթե այսօր Սբ. Սոֆիայի տաճարի հարցն է օրակարգում, ապա հետագայում նմանատիպ գործողություններ կարող են տեղի ունենալ նաեւ Թուրքիայի տարածքում գտնվող հայկական մշակութային հուշարձանների եւ կոթողների հետ։ Ըստ Սարգսյանի՝ այս դեպքում եւս Թուրքիայի այս կամ այն նախաձեռնությունը տապալելու նպատակով հույն եւ կիպրոսցի գործընկերների հետ համագործակցությունն ու համախմբված պայքարն ավելի արդյունավետ կլինի»:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ