Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Հացահատիկի բերքահավաքը մոտենում է ավարտին

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Հացահատիկի բերքահավաքը մոտենում է 
ավարտին

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Պետական պահուստային ֆոնդի ցանքատարածքներում, ընդհանուր առմամբ, կատարվել է 4212 հա հացահատիկի ցանքս, որից ցորեն՝ 300, գարի՝ 3840, հաճար՝ 72 հա։ 200 հա ցորենի հնձից ստացվել է 104 տ բերք՝ 5,2ց/հա բերքատվությամբ։ 3440 հա գարու հնձի բերքատվությունը կազմել է 7,9 ց/հա՝ 2706 տ։ Շրջանի հյուսիսային թևի համայնքներում հացահատիկի ցանքս կատարվում է Լեռնահովիտում, Հակում, Մոշաթաղում և Աղավնոյում։ Վերջինս գտնվում է միջին գոտում, և այստեղ կատարվել է 150 հա ցորենի, 200 հա գարու աշնանացան, հունձ դեռ չի կատարվել։

Մնացած 3 համայնքում կատարվում է միայն գարնանացան, հունձը կատարվում է ավելի ուշ։ Լեռնահովիտում կատարվել է 117 հա հաճարի և 4 հա գարու ցանքս, Մոշաթաղում՝ 141 հա հաճարի և 25 հա գարու։ Հակի ցանքատարածքներում հիմնականում անասնակերի՝ կորնգանի ցանքս է կատարվել։

Հացահատիկի բերքահավաքին զուգահեռ կատարվում է նաև անասնակերի հունձ։ Հարավային թևում սկսվել է նաև բանջարաբոստանային մշակաբույսերի բերքահավաքը։ Եթե հացահատիկի իրացման գործում խնդիրներ չկան, ապա այլ է վիճակը բանջարեղենի հարցում՝ կապված նոր կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջոցառումների հետ։ Օրերս Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար Արտյոմ Սարիբեկյանը հանդիպում ունեցավ հարավային թևի համայնքներում։ Բնակիչները դիմեցին՝ հարցը կարգավորելու խնդրանքով»:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]