Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Մեսսիի աշխատավարձը կարող է կրճատվել

Մեսսիի աշխատավարձը կարող է կրճատվել

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի աշխատավարձը կարող է կրճատվել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Sport.es-ը: Ըստ պարբերականի, «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն հանդիպել է արգենտինացի հարձակվողի հետ և տեղեկացրել նրան որոշման մասինԿատալոնական թիմը Մեսսիին վճարում է 90 միլիոն եվրո, որի կեսը գնում է հարկերին:

Ավելի վաղ լուրեր կային, որ Մեսսին ուզում է կարիերան շարունակել այլ ակումբում: Հարձակվողը չի շարունակում բանակցությունները «Բարսելոնայի» հետ նոր պայմանագրի շուրջ: Այն նախատեսված է մինչև 2021 թվականըՄեսսին ակումբում իր մտերիմներին փոխանցել էոր անընդունելի է համարում, որ թիմում յուրաքանչյուր որոշման համար ինքն է պատասխանատվություն կրում, թեպետ որևէ կապ չունի դրա հետՄեսսին իր ողջ կարիերայի ընթացքում 630 գնդակ է խփել «Բարսելոնայի» կազմում, որտեղ մասնակցել է 724 խաղի, ինչպես նաև 70 գնդակ է հեղինակել Արգենտինայի հավաքականի կազմում անցկացրած 138 խաղում:  Ընթացիկ մրցաշրջանում Մեսսին «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 28 խաղի և խփել է 22 գնդակ:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]