Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԱՀ առողջապահության անվճար առաջին ծրագրերը կյանքի են կոչվում. նախագահը խորհրդակցություն է հրավիրել

ԱՀ առողջապահության անվճար առաջին ծրագրերը կյանքի են կոչվում. նախագահը 
խորհրդակցություն է հրավիրել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 7-ին հրավիրել է խորհրդակցություն՝ առողջապահության նախարարի և նախագահի՝ առողջապահության ու սոցիալական հարցերով խորհրդականների մասնակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարը նշել է, որ անվճար առողջապահություն ունենալու իր նախընտրական խոստման համաձայն՝ կյանքի են կոչվում առաջին լոկալ ծրագրերը: Նախագահի հանձնարարականով՝ առողջապահության նախարարություն դիմած անպտղություն ունեցող ավելի քան 100 զույգերի բուժման ծախսերը ամբողջությամբ կիրականացվեն պետական ֆինանսավորմամբ՝ փուլ առ փուլ:

Առողջապահական հաջորդ ծրագրի շահառուները, ըստ նախագահ Հարությունյանի, կլինեն Արցախյան ազատամարտի և Հայրենական մեծ պատերազմի բոլոր մասնակիցները: Այն հնարավորություն կտա սոցիալական այդ խմբերի ներկայացուցիչներին սրտանոթային հիվանդություն ունենալու դեպքում Արցախի և Հայաստանի բուժհաստատություններում անվճար օգտվել բուժման բոլոր տեսակի ծառայություններից՝ ներառյալ սրտի բաց և փակ վիրահատությունները: Նախագահը նշել է նաև, որ հաջորդ տարվանից առողջապահական ամբողջ համակարգը կդառնա անվճար, և բոլորը հնարավորություն կունենան օգտվել նշված ծրագրերից:

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Ստեփանակերտի մոր և մանկան առողջության պահպանման նոր կենտրոնի վերազինման աշխատանքներին: Արայիկ Հարությունյանը նշել է, որ մինչև տարեվերջ պետական ու բարեգործական միջոցներով ձեռք կբերվեն բոլոր անհրաժեշտ սարքավորումները, և հանձնարարել է ոլորտի պատասխանատուներին գործնական քայլեր իրականացնել այդ ուղղությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]