Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   11 Օգոստոս

Հայաստանը միանում է UEFA Playmaker ծրագրին

Հայաստանը միանում է UEFA Playmaker ծրագրին

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան միացել է UEFA Playmaker ծրագրին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը: ՈՒԵՖԱ Playmaker ծրագիրը ՈՒԵՖԱ-ի և աշխարհահռչակ Դիսնեյ ընկերության հետ համագործակցությունն է, որի հիմքում ընկած է Դիսնեյի հերոսների շնորհիվ խթանել 5-8 տարեկան աղջիկների շրջանում ֆուտբոլի տարածումն ու խթանումը։

Հայաստանը առաջին երկրներից է, որը ներգրավվել է այս ծրագրում։ Ծրագրի մեկնարկը կտրվի 2021 թվականի մարտին։ Ամբողջ Հայաստանով մեկ կբացվեն 30 կենտրոններ (յուրաքանչյուր մարզում՝ 2-ական կենտրոններ, 10-ը՝ մայրաքաղաք Երևանում), որտեղ աղջիկ երեխաները կկարողանան Դիսնեյի հերոսների պես զբաղվել ֆուտբոլով։ Մինչ ծրագրի մեկնարկը Հայաստանից երկու մարզիչներ կվերապատրասվեն ՈՒԵՖԱ-ի նախապատրաստական ծրագրերով, որից հետո իրենց գիտելիքներն ու փորձը կփոխանցեն հայ աղջիկներին։

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ