Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   11 Օգոստոս

COVID-19. Աշխարհում հաստատված դեպքերի թիվը 11 միլիոն 770 հազարից ավելի է. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

COVID-19. Աշխարհում հաստատված դեպքերի թիվը 11 միլիոն 770 հազարից ավելի է. 
ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 11 միլիոն 772 հազարը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 541 հազարը: Ապաքինվել է ավելի քան 6 միլիոն 767 հազար մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 3 միլիոն 041 հազար 304 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 132 հազար 999 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Թե ընդհանուր ցուցանիշով, թե մահերի թվով երկրորդ տեղում է Բրազիլիան, որտեղ հաստատված դեպքերի թիվը հասել է 1 միլիոն 626 հազար 071-ի, մահերինը՝ 65 հազար 556-ի: Շրջանցելով Ռուսաստանին՝ վարակվածների թվով երրորդ տեղում է հայտնվել Հնդկաստանը: Այստեղ ընդհանուր դեպքերի թիվը 723 հազար 185 է, մահերինը՝ 20 հազար 198: 

Չորրորդ տեղում է Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 694 հազար 230 մարդ: Այստեղ վերջին մեկ օրում գրանցվել է 6 հազար 368 նոր դեպք: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 10 հազար 494 մարդ

Վարակվածների թվով հաջորդ տեղում Պերուն է, որը շրջանցել է Իսպանիային: Պերուն առանձնանում է 305 հազար 703 ընդհանուր դեպքով: Վարակի հետևանքով այստեղ մահացել է 10 հազար 772 մարդ

Իսպանիայում վարկվածների թիվը 298 հազար 869 է: Մահացածների թիվը կազմում է 28 հազար 388: Հաջորդող երկիրը Չիլին է, որտեղ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 298 հազար 557-ի, մահերինը՝ 6 հազար 384-ի: Վարակվածների թվով 8-րդ տեղում է հայտնվել Միացյալ Թագավորությունը, որտեղ հաստատված դեպքերի թիվը 285 հազար 768 է, մահերինը՝ 44 հազար 236: Տասնյակում է հայտնվել Մեքսիկան՝ վարակվածների թվով զբաղեցնելով 9-րդ տեղը: Մեքսիկայում հաստատված դեպքերի թիվը 261 հազար 750 է, մահերինը՝ 31 հազար 119: Տասնյակը եզրափակում է Իրանը, որտեղ առկա է  245 հազար 688 հաստատված դեպք, 11 հազար 931 մահ

Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտնվել է 22-րդ տեղում: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվն ավելացել է 8-ով: Ներկայում Չինաստանում վարակի ընդհանուր դեպքերի թիվը դարձել է 83 հազար 565, որից ապաքինվել է 78 հազար 528-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում:

Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 958-ի: Վարակի բռնկումից ի վեր Վրաստանում մահացել է 15 մարդ:

Արաբական երկրներից վարակվածների թվով առաջատար է Սաուդյան Արաբիան, որտեղ 213 հազար 716 հաստատված դեպք կա: Հաջորդը Կատարն է, որտեղ հաստատված դեպքերի թիվը կազմում է 100 հազար 945, մահերինը՝ 134: Եգիպտոսում առկա է 76 հազար 222 հաստատված դեպք, վարակի հետևանքով մահացել է 3 հազար 422 մարդ: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 52 հազար 600 է, մահացածներինը՝ 326: Լիբանանում կա 1885 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 36: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 372-ի: Մահացել է 14 մարդ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 215-ը:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ