Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՍԱՏՄ-ն կասեցնում է սննդի շուկայի կարգազանց օպերատորների աշխատանքը. ստուգայցերը շարունակվում են

ՍԱՏՄ-ն  կասեցնում է սննդի շուկայի կարգազանց օպերատորների աշխատանքը.  
ստուգայցերը շարունակվում են

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները, իրականացնելով պարետի որոշումների կատարման նկատմամբ վերահսկողությունը սննդի շղթայում գործունեություն ծավալող բոլոր կազմակերպություններում, ստուգայցեր և կրկնայցեր է իրականացրել մայրաքաղաքի Էրեբունի վարչական շրջանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը․

«ՍԱՏՄ տեսուչների վերահսկողության տիրույթում հայտնված սննդամթերքի իրացման, արտադրության կամ հանրային սննդի որևէ կազմակերպությունում խախտում չի հայտնաբերվել:

Մշտադիտարկումներ անցկացվել են հանրապետության ողջ տարածքում:

ՍԱՏՄ տեսուչներն այսօր 24 ժամով կասեցրել են հինգ տասնյակից ավելի օբյեկտների գործունեությունը մարզերում: Մի քանի տնտեսավարողների աշխատանքը դադարեցվել է 48 ժամով:

Սննդամթերքի անվտանգությունը վերահսկող մարմնի գործողությունների արդյունքը փաստում է, որ սննդի շղթայում գործող բիզնեսը պատասխանատվությամբ է մոտենում Կորոնավարակի (Covid 19) դեմ պայքարին. խախտումները պակասում են»,- ասված է հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]