Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ճապոնիայի հարավում գտնվող ամերիկյան ռազմակայանում կորոնավիրուս Է հայտնաբերվել

Ճապոնիայի հարավում գտնվող ամերիկյան ռազմակայանում կորոնավիրուս Է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի հարավի Օկինավայի պրեֆեկտուրայի իշխանությունները հայտարարել են մի քանի մարդու մոտ կորոնավիրուսի հայտնաբերման մասին այնտեղ գտնվող՝ ԱՄՆ-ի ծովային հետեւակի զորակազմի Ֆուտեմա ավիաբազայում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 7-ին այդ մասին հաղորդել Է NHK հեռուստաալիքը: Նշվում Է, որ համապատասխան տվյալները Ճապոնիայի իշխանություններն ստացել են զորակազմի ներկայացուցիչներից: Ախտահարվածների թվի մասին տեղեկատվություն այս պահին չկա:

Հուլիսի 2-ին Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ԱՄՆ-ի ծովային հետեւակի զորակազմի հրամանատարությունը հայտնել Էր Օկինավայի պրեֆեկտուրայի Քեմփ Մաքթյուրիուս ամերիկյան ռազմակայանում մեկ մարդու վարակման մասին: Օկինավա կղզում Է կենտրոնացված Ճապոնիայում ամերիկյան ռազմական օբյեկտների տարածության 75 տոկոսը: ԱՄՆ-ի ծովային հետեւակի Ֆուտեմա ավիաբազան, որը գտնվում Է Գինովանի խտաբնակ շրջանում, մշտական միջադեպերի աղբյուր Է դարձել:

Տակավին 1996 թվակաինին Տոկիոն եւ Վաշինգտոնը համաձայնության են եկել այնտեղտց վերացնելու օբյեկտը: 1999 թվականին որոշվել Է այն վերատեղաբաշխել Օկինավայի հյուսիսի Հենոկոյի շրջանում: Համավարակի ընթացքում Ճապոնիայում արձնագրվել Է կորոնավիրուով վարակման ավելի քան 20 հազար դեպք: Առնվազն 992 մարդ մահացել Է: Առողջացել Է շուրջ 17,7 հազար վարակված: 37 պացիենտ այժմ ծանր վիճակում Է ինտենսիվ թերապիայի հիվանդասենյակներում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]