1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՔՏՀԱ տեսչական մարմնի ուշադրության կենտրոնում հանրային տրանսպորտի անվտանգ գործունեությունն է

ՔՏՀԱ տեսչական մարմնի ուշադրության կենտրոնում հանրային տրանսպորտի 
անվտանգ գործունեությունն է

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները հուլիսի 7-ին Ճանապարային ոստիկանության կարգախմբերի հետ համատեղ կրկին խստացված մշտադիտարկումներ և հսկողություն են իրականացնել մայրաքաղաքի Էրեբունի վարչական շրջանում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը․

 «Կանոնավոր երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցների նկատմամբ իրականացված գործառույթների ընթացքում հայտնաբերվել են տրանսպորտային միջոցներ, որոնցում եղել են կանգնած ուղևորներ, ինչպես նաև հայտնաբերվել է նստատեղերի սահմանված թվաքանակից ավել նստեցումներով փոխադրում։

Տաքսամոտորային ուղևորափոխադրման համակարգում հայտնաբերվել են դիմացի նստատեղին ուղևորի առկայությամբ փոխադրում իրականացնելու դեպքեր, ինչպես նաև առանց դիմակի վարորդներ:

Վերը նշված բոլոր խախտումների հիմքով կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ:

Վարորդների և ուղևորների շրջանում վերահսկողությանը զուգահեռ, իրականացվել են ամենօրյա իրազեկման և բացատրական աշխատանքներ, որոշ թերությունների դեպքում տեղում տրվել են անհապաղ շտկման ցուցումներ։

Տեսչական մարմնի կողմից շարունակվող մշտադիտարկման և վերահսկողության արդյունքները փաստում են, որ իրականացվող լայնածավալ աշխատանքների արդյունքում հանրային տրանսպորտում անվտանգության կանոնների պահպանման առումով խախտումների և վարչական արձանագրությունների թիվը շարունակում է նվազել։

Նշենք, որ ՀՀ պարետի որոշման պահանջներին խստագույնս հետևելու նպատակով՝ Տեսչական մարմնի կողմից վաղ առավոտից իրականացվող դիտարկումները և վերահսկողական գործառույթները շարունակվելու են ողջ օրվա ընթացքում»,- ասված է հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]