Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   14 Օգոստոս

Կրթության տեսչական մարմնի ուժեղացված ստուգայցերը Էրեբունի վարչական շրջանում

Կրթության տեսչական մարմնի ուժեղացված ստուգայցերը Էրեբունի վարչական 
շրջանում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ կրթության տեսչական մարմինը՝ համավարակի տարածումը կանխարգելելու և պարետի որոշման պահանջները ապահովելու նպատակով, շարունակում է ուժեղացված վերահսկողությունը մայրաքաղաքի տարբեր վարչական շրջանների նախադպրոցական ուսումնական հաստատություններում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը․

«Այսօր ուժեղացված վերահսկողություն է իրականացվել մայրաքաղաքի Էրեբունի վարչական շրջանում: Ուշադրության կենտրոնում է պարետի կողմից սահմանված նորմերի պահպանումը: Այն է՝ խմբասենյակներում, ննջարաններում և սնունդ ընդունելու ընթացքում երեխաների միջև սոցիալական հեռավորության պահպանումը, օգտագործվող ճաշի սպասքի և պարագաների սահմանված կանոններին համապատասխանությունը, երեխաների և աշխատակիցների կանոնավոր ջերմաչափումը:

Իրականացված ստուգայցերի արդյունքում պարզ է դառնում, որ էականորեն նվազել են խախտումները:

Խախտումների մասին տեղեկատվությունը տրամադրվում է պարետատուն»,- ասված է հաղորդագրության մեջ:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ