Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան հստակեցրել է առաջիկա մրցաշարերի օրացույցային պլանը

Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան հստակեցրել է առաջիկա 
մրցաշարերի օրացույցային պլանը

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան վերանայել է 2020 թվականի աշխարհի գավաթի խաղարկության փուլերի օրացույցը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Ի սկզբանե չեղարկվել էին գավաթի խաղարկության չանցկացված փուլերը

Այժմ ֆեդերացիան որոշել է դրանք հետաձգել մինչև 2021 թվականըՄրցաշարերի ամսաթվերը հայտնի կդառնան ավելի ուշ:

Իսկ ահա Դոհայի գավաթի առանձին գործիքների խաղարկության ժամկետը հայտնի է։ Այն կկայանա 2021 թվականի մարտի 10-13-ը:

Հայաստանն արդեն իսկ մեկ մասնակից ունին Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում: Մեդալների համար կպայքարի Արթուր Դավթյանը:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]