Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

 Իտալիան դուրս եկավ կորոնավիրուսով վարակվածների թվի թոփ-10-ից

 Իտալիան դուրս եկավ կորոնավիրուսով վարակվածների թվի թոփ-10-ից

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զգալի փոփոխություններ են տեղի ունեցել աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թվով առաջատար երկրների ցանկում: Այսպես, Իտալիան դուրս Է մնացել առաջին տասնյակից, իսկ նրա տեղն զբաղեցրել Է Իրանը: Եվրոպայի երկրների թվում այնտեղ մնացել են սոսկ Մեծ Բրիտանիան (7-րդ հորիզոնական) եւ Իսպանիան (9-րդ տեղ), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

ԱՄՆ-ում, որն աշխարհում առաջատարն Է, վարակվածների ընդհանուր թիվը մոտենում Է արդեն 3 միլիոնի (ավելի քան 2,9 միլիոն մարդ), ավելի քան 130 հազար մահացածներ կորոնավիրուսի պատճառով:

Ըստ որում Հնդկաստանում, որն զբաղեցնում Է երրորդ տեղը, ախտահարվածների քանակն արդեն գերազանցել Է 700 հազարը, իսկ մահացու վախճանների թիվը՝ 20 հազարը:

Ընդամենը մոլորակի վրա համավարակի ընթացքում կորոնավիրուսով վարակվել Է ավելի քան 11,6 միլիոն մարդ, շուրջ 538 հազարը մահացել Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]