Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Վարդենիսում եւ Ճամբարակում պետական ծրագրերով կիրականացվեն բարեկարգման աշխատանքներ

Վարդենիսում եւ Ճամբարակում պետական ծրագրերով կիրականացվեն բարեկարգման 
աշխատանքներ

ԳԱՎԱՌ, 7 ՀՈՒԼԻՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզպետարանում անցկացվել է «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագրի շրջանակներում նախատեսված աշխատանքների կազմակերպման նպատակով ստեղծված զբաղվածության աջակցության մարզային հանձնաժողովի հերթական նիստը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, նիստը վարել է Գեղարքունիքի մարզպետի տեղակալ, զբաղվածության աջակցության մարզային հանձնաժողովի նախագահ Նարեկ Գրիգորյանը: Օրակարգում քննարկվել եւ  հաստատվել են ՀՀ  Վարդենիսի «Երկրորդ աշխարհամարտի զոհվածների հուշարձանի պուրակում ուղեգոտիների եվ սպասարկման հարթակի, հարակից խաղաղության հրապարակում 8 հատ քարե լուսասյուների կառուցում» եւ «Ճամբարակ քաղաքի կենտրոնական գերեզմանատան ցանկապատի վերանորոգում եւ տարածքի բարեկարգում» ծրագրերը:

Ներկայացված ծրագրերի մասին խոսել են Վարդենիսի եւ Ճամբարակի համայնքապետարանների ներկայացուցիչները՝  կարեւորելով համայնքներում դրանց իրականացումը, եւ միաժամանակ հավաստիացրել, որ այդ ծրագրերը կսկսվեն եւ կավարտվեն ըստ փաթեթում ներկայացված ժամկետների:
Նիստի ավարտին հանձնաժողովը Վարդենիս եւ Ճամբարակ համայնքների կողմից ներկայացված այս ծրագրերը հաստատելու որոշում է կայացրել:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]