Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Հուշամեդալներ ու դրամական պարգևներ` շիրակցի վետերաններին

Հուշամեդալներ ու դրամական պարգևներ` շիրակցի 
վետերաններին

ԳՅՈՒՄՐԻ, 7  ՀՈԻԼԻՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզի վետերանները ստացան «Հաղթանակի 75-ամյակին նվիրված» հուշամեդալներ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հուշամեդալները հայ վետերաններին է հանձնվել ՌԴ կառավարության անունից: Հաղթանակի 75­ամյակի առթիվ վետերաններին հատկացվել է նաև  30 հազար 500­ական  դրամ   գումար:

Շիրակի մարզում պարգևների արժանացան 21 վետերաններ, որոնցից 11­ը՝ Գյումրիից, մյուսները՝ մարզի այլ համայնքներից: Համավարակի պատճառով ոչ թե նրանք անձամբ, այլ նրանց որդիներն էին եկել Գյումրու վետերանների միություն՝ ստանալու պարգևները, մյուսներին պարգևը փոխանցեց «Հայաստանի վետերանների միավորում» ՀԿ նախագահ, պահեստազորի գնդապետ  Սիմոն Եսայանը:

«Մայիսի 1-ի տվյալներով մեր հանրապետությունում կա 262 վետերան, նրանցից 21­ը բնակվում է Շիրակում: Այս պարգևները վետերաններին պետք է հանձնվեին մայիսի  9-ին, սակայն, համավարակային իրավիճակի պատճառով, միայն այսօր հնարավոր դարձավ նրանց հանձնել պարգևները»,- նշեց Սիմոն Եսայանը:

Հուշամեդալներ ու դրամական պարգևներ կստանան ՀՀ տարածքում բնակվող բոլոր վետերանները:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]